Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական «աքցաններ» Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը տառացիորեն հայտնվել է ՌԴ-ի և Արևմուտքի բաժանարար գծում: Իհարկե, արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրները նախկինում էլ էին առկա, սակայն հեղափոխությունից հետո թե՛ ՌԴ, թե՛ Արևմուտքը ՀՀ հետ հարաբերությունների ռեստարտ էին ցանկանում: Ստացվե՞ց արդյոք այդ ռեստարտը: Թերևս՝ ոչ:
 
Հեղափոխությունից հետո Արեւմուտքը Փաշինյանին ընդունեց որպես ինքնիշխան երկրի ղեկավարի, որն օժտված է լեգիտիմության հսկայական պաշարով։ Դրանով հանդերձ՝ վարչապետի՝ Բրյուսել առաջին այցի ավարտին Փաշինյանի դիտողությունը ԵՄ-ին՝ հակասական արձագանքներ գտավ թե՛ Հայաստանում, թե՛ դրանից դուրս։ Տպավորություն է, որ Հայաստանի նոր իշխանությունը հեղափոխական էյֆորիայով էր փորձում պարուրել նաեւ եվրոպական գործընկերներին առանց նկատելու, որ Արեւմուտքի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ որեւէ առնչություն չունի ներքին բարեփոխումների կամ ժողովրդավարացման գործընթացների հետ։
 
Բրյուսելում արժանանալով ԵՄ ղեկավարների ջերմ ընդունելությանը` թվում էր, Նիկոլ Փաշինյանը փորձելու է կապիտալիզացնել այն ներքին հարաբերություններում։ Սակայն Բրյուսելի օդանավակայանում նա իր դժգոհությունն արտահայտեց Հայաստանի հանդեպ ԵՄ-ի վերաբերմունքից։ Ըստ նրա՝ Եվրամիությունը պետք է Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը ճշգրտի ու վերանայի, քանի որ հեղափոխությունից հետո ողջունելով ժողովրդավարացման գործընթացները՝ ԵՄ-ն ռեալ քաղաքական փոփոխություններ չի կատարել։ ԵՄ-ի համար Հայաստանի հետ հարաբերություններն առաջնահերթորեն փոխկապակցված են ՀՀ-ՌԴ դաշնակցությանը, եւ այստեղ որքան էլ Հայաստանը փորձի հավասարակշիռ երեւալ, իրավիճակը չի մեղմվելու։ Անշուշտ, Հայաստանը չի կարող խաչ քաշել ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով առաջին հերթին անվտանգային ռիսկերը, որոնք նվազեցնելու ուղղությամբ էլ Եվրոպան որեւէ հուսալի առաջարկ և երաշխիք չի տալիս։ Ուստի, առայժմ հարկ է կենտրոնանալ ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններ կառուցելու վրա առանց լարվածություն սերմանելու միտված հրապարակային դժգոհությունների։ Իսկ այդ դժգոհությունները հնչում են՝ գիտակցված թե չգիտակցված: Օրինակ, վարչապետ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ իրենից բացի ՀՀ որևէ այլ ղեկավար այդքան չի քննադատել Արևմուտքը: Դա էլ բավարար չէր՝ Փաշինյանի թիմակիցը՝ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը, իր հարցազրույցում թույլ է տալիս հետևյալ ձևակերպումը՝ մեր դաշնակիցները և Արևմուտքը: Կարծես թե, վարչապետն ու իր թիմն արդեն սովորություն են դարձրել և պարբերաբար այս կամ այն ամբիոնից հարձակումներ են գործում ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա: Իհարկե, դժվար է հասկանալ, թե որն է ի վերջո Փաշինյանի համանման դիրքավորման տրամաբանությունը, ինչո՞ւ է նա փչացնում Վաշինգտոնի հետ հարաբերությունները: Ի դեպ, ԱՄՆ-ին ուղղված քննադատությունները գրեթե միշտ զուգորդվում են Ռուսաստանի նկատմամբ սիրո անզուսպ խոստովանություններով: Ընդդիմության կարգավիճակով նման հայտարարությունները գուցե թույլատրելի են, սակայն ոչ երբեք իշխանության առաջին դեմքի շուրթերից։ Թերևս հենց այս հայտարարություններն են պատճառը, որ Արևմուտքը չի շտապում ֆինանսական օգնություն ցուցաբերել ՀՀ իշխանություններին: Իրականացվող ծրագրերից կարելի է առանձնացնել միայն ԵՄ կողմից առաջարկված ֆինանսական օժանդակությունը, որը, սակայն, տրամադրվում է Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրներին: Միջազգային բանկը իր հերթին նույնպես ոգևորված չէ Փաշինյանի մեկ տարվա ձեռքբերումներից: Այսպիսով, Արևմուտքի հետ ՀՀ հարաբերությունները դեռևս բավականին մեծ թվով «խութեր» ունեն և այդ խութերը հաղթահարելու համար Փաշինյանը պետք է որոշ չափով զոհաբերի հայ-ռուսական հարաբերությունները:
 
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա այստեղ խնդիրները ևս առկա են, չնայած Փաշինյանի վերջին ամիսների ընթացքում գործադրվող ջանքերին: ՀԱՊԿ շուրջ ստեղծված իրավիճակին գումարվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ՝ ռուսական կողմի միանշանակ գնահատականը, ինչն էլ ավելի է բարդացնում հարաբերությունների կարգավորումը: ՀԱՊԿ հարցում պաշտոնական Երևանը վրիպեց, դա համապատասխան ընթացք ունեցավ, դրանից հետո նկատվում էր, որ ՀՀ նոր իշխանությունները փորձում են նստել «2 աթոռի» վրա, թարմացնել հարաբերությունները՝ ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ, այդ պատճառով գազի գնի հարցում Ռուսաստանը փորձեց փոխել իր քաղաքականությունը։ Եվ այս պահին էլ ՀՀ-ՌԴ բանակցություններում միանշանակ խոսում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնը: Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը հասկանում է, որ ֆինանսների սղության պարագայում կարող է հույսը դնել ՌԴ վրա, եթե Երևանի քաղաքական ռևերանսները տեղ հասնեն: ՌԴ-ն կարող է մեղմացնել դիրքորոշումը գազի գնի, սպառազինության մատակարարման հարցում, ինչը էական օժանդակություն կլինի Փաշինյանին: 
 
Այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ նոր Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգը դեռևս ձևավորման փուլում է, և որքան այդ գործընթացը ձգձգվի՝ այնքան մեծանում են ռիսկերը Հայաստանի համար:
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում
Ամենադիտված