Գարեգին Բ-ն Կրետեում է․ նա հանդիսապետելու է հայկական եկեղեցու 350-ամյակի միջոցառումները
ՄՇԱԿՈՒՅԹԵրեկ, մայիսի 4-ին Կրետե է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն՝ հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս մասին տեղեկություն է հրապարակվել Գարեգին Բ կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում։
Նույն օրը երեկոյան Հերակլիոնի «Աստորիա» թատրոնում տեղի է ունեցել Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված համերգ, որին Կրետեի հայ համայնքից բացի, մասնակցել են նաև բազմաթիվ հույներ, տոնախմբության առիթով Աթենքից, Պոլսից և Մոսկվայից ժամանած ուխտավորներ: