Հայտնի է աշխարհի ամենատարեց մարդը, բայց նա մահանալ է ուզում (Տեսանյութ, լուսանկարներ)
ՎԻԴԵՈԱշխարհի ամենատարեց մարդ է ճանաչվել ինդոնեզացի 145-ամյա Մբահ Գոթոն, ում փաստաթղթերում նշված է, որ նա ծնվել է 1870-ի դեկտեմբերի 31-ին. այս մասին տեղեկացնում է The Independent-ը:
Ինդոնեզացի տղամարդը նշում է, որ մահվանը սկսել է նախապատրաստվել 1992-ին: Նա անգամ պատրաստի տապանաքար ունի, բայց 24 տարի անց դեռ ապրում է:
Նա երկար է ապրել իր բոլոր 10 քույր ու եղբայրներից, 4 կանանցից և երեխաներից: Թեև նրա տարիքը տպավորիչ է թվում, տղամարդը տեղի լրատվամիջոցներին տած հարցազրույցում ասել է. «Այն, ինչ ես ուզում եմ, մահանալն է»:
Գոթոյի առողջական վիճակը գնալով վատանում է: Վերջին երեք ամիսների ընթացքում նա անընդհատ խնամքի կարիք ունի, քանի որ չի կարողանում ինքնուրույն լոգանք ընդունել և սնվել: