Պարոնայք, դուք պետք է ծառայեք Հայաստանին, այլ ոչ Նիկոլին. Մենուա Հարությունյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Էն որ դատավորները մեկը մյուսի հետևից իքնաբացարկ են տալիս , որ արդարադատություն չիրականացնեն նախագահ Քոչարյանի գործով նշանակում ա, որ էդ դատավորներն ուղղակի չեն ցանկանում մասնակիցը դառնալ նախագահի հանդեպ՝ Նիկոլի կողմից իրականացվող քաղաքական վենդետայի...
Այո, բոլոր դատավորները պետք է լավ գիտակցեն , որ եթե Նիկոլի անձնական վրեժխնդրության համար՝ նախագահ Քոչարյանի քաղաքական վենդետայի մաս դարձան, ապա իրենք և իրենց ապագա բոլոր սերունդները գամվելու են անարգանքի սյունին...
Եվ առհասարակ, Նիկոլի հրահանգները կուրորեն կատարող և այդ կատարման ընթացքում օրենքներն ու սահմանադրությունը խախտող ցանկացած պաշտոնյա թող հիշի, որ հետո պատասխան ա տալու և՛ գրված, և՛ չգրված օրենքներով...
Դադարե՛ք Նիկոլի ձեռքում անձնական վրեժխնդրությունների, աբիժնիկությունների գործիք լինելուց պարոնայք, դուք պետք է ծառայեք Հայաստանին, այլ՝ ոչ Նիկոլին...»։