Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մյասնիկ Երվանդյանը իր վարած Nissan մակնիշի 36 CA 206 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, «Արծվի թևեր»-ի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Երվանդյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 31-ամյա Շաքե Խաչատրյանը և 31-ամյա Անդրանիկ Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ