Ինդոնեզիայում ավելի քան 30 կալանավորներ փախել են բանտից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 34 կալանավորներ ապստամբելուց հետո փախել են ինդոնեզական Սիակ Սրի Ինդրապուրա քաղաքի բանտից, որը գտնվում է Սումատրա կղզու վրա՝ հայտնում է Antara-ն։
Գործակալության տվյալներով, անկարգությունները բռնկվել են երբ ոստիկանությունը կալանավորներից մեկին բռնել է բանտում թմրամիջոցներ օգտագործելիս։ Ի պատասխան, կալանավորները հրդեհել են բանտի շենքը եւ սկսել են քարեր նետել անվտանգության ծառայողների ուղղությամբ, 34 կալանավորների հաջողվել է փախչել։
Հրշեջները մարել են կրակը եւ սկսել կալանավորների տարհանումը։
«Մեր տվյալներով, 495 կալանավորներ դեռեւս բանտում են, մենք տարհանել ենք 119 մարդ»,- ասել է ոստիկանության պետ Ահմադ Դավիթը՝ հավելելով, որ ոստիկանությունը շարունակում է փախածների որոնումները։