Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնության քննարկումը ՀՀ կառավարության առաջարկությամբ հետաձգվեց` ճշգրտումներ և լրամշակում կատարելու նպատակով: ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Խնդիրը շատ պարզ է` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք:  Նման դեպքերում պատիժը կարգավորվում է բացառապես Վարչական իրավախախտումների մասին օրենքով, որտեղ քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Նախատեսված է ընդամենը տուգանք` նվազագույն աշխատավարձի 30-50-ապատակի չափով, իսկ պաշտոնատար անձանց դեպքում 80-100-ապատիկի չափով: Առաջարկում ենք Քրեական օրենսգիրքը լրացնել նոր դրույթով` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնչացմանը կամ խեղմանը, կամ կենդանուն տանջանքների ենթարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ակնհայտ անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրությամբ` այդ թվում համացանցի միջոցով, երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ, պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով»,-ներկայացրեց համահեղինակ, հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը:

Կառավարությունը նախաձեռնությանը տվել էր դրական եզրակացություն, այնուհետև, ընդունելի համարելով առաջարկը, նշել էր, որ նախագծերով տրվում է իրավիճակային կարգավորում: Նշվել էր, որ հարցը համալիր ձևով կարգավորելու նպատակով ներկայում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ համատեղ քննարկվում է համապատասխան օրենքի նախագիծ, որում ամբողջական ձևով կարգավորվելու են կենդանիներին պահելու հետ կապված բոլոր հարաբերությունները, և այս առումով ԲՀԿ կողմից առաջարկող նախագիծը կհանդիսանա նշված օրենքների նախագծերի փաթեթի անբաժանելի մաս: Ուստի կառավարությունն առաջարկել էր այս պահին ձեռնպահ մնալ օրենքների նախագծերի ընդունումից:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, լրամշակել այն, սակայն նա նաև շեշտեց, որ նախագիծն ինքնաբավ է և կարող է նաև ինքնուրույն ընդունվել, իրենք չեն տապալում նախագծի ընդունումը:  Նախագծի ինքնաբավ լինելու մասին դիտարկումը լսելուց հետո Զոհրաբյանը որոշեց չընդունել կառավարության առաջարկությունը և շարունակել հարցի քննարկումը:

Սակայն քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,  կողմ լինելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն, նկատեց, որ երբեմն կարող են զավեշտալի դեպքեր հայտնվել քննչական մարմինների կամ դատարանի տիրույթում: Նա պատրաստակամություն հայտնեց Զոհրաբյանի հետ լրամշակել օրենքը` խնդիրներ չստեղծելու համար:  Ոմանք հարցադրումներ հնչեցին, թե որ կենդանիների նկատմամբ  և որ դեպքերն են համարվում դաժան:

Հարց հնչեց նաև, թե արդյոք Զոհրաբյանը կրում է բնական մորթուց մուշտակ, ինչին պատգամավորը դրական պատասխան տվեց: Պատգամավորների հետ երկարատև քննարկումներից հետո նախաձեռնության մեջ հստակեցումներ կատարելու նպատակով Նաիրա Զոհրաբյանն ընդունեց կառավարության առաջարկը` հետաձգել հարցի քննարկումը: «Կան ձևակերպումներ, որոնք ճշգրտման կարիք ունեն, կներգրավենք  նաև կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին»,-եզրափակեց պատգամավորը:

Աշխարհում կառաջանա նոր ամենափոքր պետությունըՄինչև հոկտեմբերի 30-ը նշված հատվածները փակ կլինեն Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով Հայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում 9-րդ դասարանի երկու աշակերտ հեռացվել են դպրոցից ՌԴ-ում՝ տետրում արված նկարների պատճառով. ի՞նչ է իրականում կատարվել ԱՄՆ-ը նշել է Երևանի տեղը տարածաշրջանային օրակարգում. «Կրակից շագանակներ հանել» Մարդատար «Գազելի» և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ. 5 անչափահաս հոսպիտալացվել. ՌԴ Արտակարգ պատահար. Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ) Ռուսաստան, Հայաստան և փեյջերներ. Ի՞նչ հետևություններ պետք է անել Լիբանանի վրա հարձակումիցՋուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության բնույթի մասին ՇՏԱՊ. Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի դպրոցին և մզկիթին «Պուտինյան արտահոսքի» ռելոկանտներ Ռուսաստանից. որտե՞ղ և ինչո՞վ են նրանք ապրում Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին. պատմության այս օրը (06 հոկտեմբեր)Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան ԱնտոնովինՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Հոկտեմբերի 7-ի հոսանքազրկումների մասին Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմ. Jerusalem PostՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն ԲեքարյանՈւզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութԻրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս ԱրաղչիԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը (տեսանյութ)Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժություններըՓաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դռնփակ նիստումԱրտաշատում ուսուցչուհին մարմնական վնասվածքներ է հասցրել 3 աշակերտիԲրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրոպայից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար․ The TimesՎրաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետՈւսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունՌամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչումըՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՄելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է, տուժողները բողոք «չունեն»Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվելՍիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել. Բաշար ՋաֆարիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան ՍարգսյանՀայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան ՍաղաթելյանԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով
Ամենադիտված