Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կշեռք: Հանգիստ օր է սպասվում: մայիսի 20-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ: Օրը որոշ դժվարություններով կսկսվի, սակայն հուսահատվելու կարիք չկա, հետագայում ամեն բան կփոխվի դեպի լավը: Ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ, հնարավոր է հասկանաք, որ ոմանց թերագնահատել եք, ճիշտ չեք հասկացել: Այժմ հրաշալի հնարավորություն կունենաք ձեր սխալն ուղղելու և հարաբերությունները կարգավորելու համար: Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն վախենա կյանքի կոչել իրենց համարձակ մտահղացումները: Նպատակահարմար օր է վճռական քայլեր կատարելու համար: Սիրելիի հետ ունեցած անկեղծ զրույցը կօգնի խուսափել տարաձայնություններից:

Ցուլ: Բոլոր հարցերը միանգամից լուծել չի ստացվի: Սակայն չեք կորցնի լավատեսությունը և ճիշտ կվարվեք, քանի որ դրական փոփոխությունները սարերի ետևում չեն: Առաջիկայում ձեզ մեծ նվաճումներ են սպասվում, իսկ մինչ այդ չարժե մտահոգվել մանրուքների շուրջ: Շփումներում առավել զգուշավոր եղեք, թույլ մի տվեք մոլորեցնել ձեզ: Ամսվա սկզբում ծագած խնդիրները կրկին գլուխ կբարձրացնեն: Այսօր կհիշեք այդ ժամանակահատվածում թույլ տված սխալները: Եթե հանգստություն պահպանեք, ապա կկարողանաք ճիշտ կողմնորոշվել և ամեն բան կարգավորել: Նշանի որոշ ներկայացուցիչներ ուրախալի լուրեր կստանան:

Երկվորյակ: Այն խնդիրները, որոնցից կգերադասեիք խուսափել, այսօր շատ ժամանակ կխլեն: Սկզբում ամենայն լրջությամբ կվերաբերվեք նման հարցերին, սակայն ընթացքում չեք կենտրոնանա, ինչի արդյունքում էլ մի շարք սխալներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կձանձրանան և ծայրահեղ քայլերի կդիմեն: Բարձր տրամադրություն պահպանել չի ստացվի: Կկորցնեք համբերությունը, առավել դյուրագրգիռ կդառնաք: Ուշադրության պահանջ կզգաք, կցանկանաք լսել գովեստի խոսքեր, հաճոյախոսություններ: Բարեբախտաբար, սիրելիները ձեզ ուրախացնելու միջոցներ կգտնեն:

Խեցգետին: Ամեն բան լավ կդասավորվի: Ծրագրերից հրաժարվել չարժե, ընտրած ճանապարհից ետ կանգնելը ևս ճիշտ չի լինի: Անգամ եթե մտերիմները հակառակը պնդեն, կարող եք վստահ լինել, որ ճիշտ ուղի եք ընտրել: Աշխատանքում հաջողությունները չնչին են: Թերևս չեք փոշմանի, եթե օրը նվիրեք հանգստին կամ զբաղվեք նախասիրություններով: Այսօր ձեռք բերված օրիգինալ և հետաքրքիր իրերը դեռ երկար ժամանակ կուրախացեն ձեզ: Լեզու կգտնեք անգամ նրանց հետ, ովքեր չեն կիսում ձեր տեսակետները և հավանություն չեն տալիս ձեր ծրագրերին: Կարող եք գործնական, անձնական բնույթի հարցեր քննարկել: Դրանք անպայման իրենց լուծումները կգտնեն:

Առյուծ: Բարեհաջող օր է ուղևորությունների, տեղափոխությունների համար: Կարող եք նոր ծանոթություններ հաստատել: Որքան շատ տեղեկություններ հավաքեք, այնքան լավ: Նպատակահարմար օր է վնասակար սովորույթներից հրաժարվելու համար: Եթե որոշումներ եք կայացնում, սակայն ոչինչ չեք ձեռնարկում, միևնույն է, դրական փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա: Օրվա երկրորդ կեսին հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, մինչդեռ սեփական զգացմունքներում կողմնորոշվել չի ստացվի: Կլուծեք մի շարք բարդ խնդիրներ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կույս: Չի հաջողվի լուծել բոլոր այն խնդիրները, որոնցով երկար ժամանակ է, ինչ մտահոգված եք: Նոր տեղեկություններ կստանաք: Կհասկանաք, որ սխալ ճանապարհով եք շարժվել: Սակայն չեք հուսահատվի: Ճիշտ պահին աջակցություն կստանաք, ինչի շնորհիվ էլ կկարգավորեք բոլոր հարցերը: Կհետաքրքրվեք հոգեբանությամբ, կտարվեք մարդկանց վարքագծի վերլուծությամբ: Ձեռք կբերեք հետաքրքիր տեղեկություններ այն մասին, թե ինչպես փոխել սեփական խառնվածքը կյանքի որակը բարելավելու համար:

Կշեռք: Հանգիստ օր է սպասվում: Կզբաղվեք դեռևս անցած շաբաթվա ընթացքում ծագած խնդիրներով: Հնարավոր է ստիպված լինեք աջակցություն խնդրել այն մարդուց, ում այնքան էլ չեք համակրում: Սակայն այսօր փորձեք հույզերը մի կողմ դնել, նամանավանդ երբ խոսքը գնում է ֆինանսական հարցերի և աշխատանքի մասին: Անձնական հարաբերություններում ևս զգացմունքներով առաջնորդվել չարժե: Փորձեք հանգիստ գնահատել ցանկացած իրավիճակ: Մտերիմները կկիսվեն իրենց խնդիրներով, սիրով կաջակցեք և ճիշտ խորհուրդներ կտաք:

Կարիճ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագործական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է: Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից:

Աղեղնավոր: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի: Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար: Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիսկ ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է, հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային փոփխությունների հետ:

Այծեղջյուր: Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան՝ աշխատավայրում խնդիրներից խուսափելու համար: Եթե չհաջողվի զերծ մնալ տարաձայնություններից, ապա դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Վեճերի մեջ մի ներքաշվեք, առավել ևս՝ ուժեղ մրցակիցների դեպքում: Փորձեք չգրավել այն անձանց ուշադրությունը, ովքեր վատ են տրամադրված ձեր հանդեպ: Այսօր չափազանց խոցելի եք, խնայեք ինքներդ ձեզ: Փոխարենը կարող եք շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ձեզ անկեղծ սիրում են: Մտերիմների հետ ձեզ առավել ինքնավստահ կզգաք, տրամադրությունը կբարձրանա, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ջրհոս: Հնարավոր է առաջընթաց ձեզ համար շատ կարևոր գործերում: Տեղեկություններ կստանաք, որոնք կօգնեն արագ հաջողության հասնել: Հնարավոր է հանդիպում մարդկանց հետ, ովքեր իրենց վրա կվերցնեն որոշ կարևոր խնդիրներ լուծելու պատասխանատվությունը: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է գումարային շահույթ: Անձնական հարաբերություններում հնարավոր են տարաձայնություններ: Դրանք կլինեն հիմնականում գումարային խնդիրների, ընդհանուր ծախսերի և ապագայի ծրագրերի շուրջ: Հարաբերություններ պարզելիս փորձեք առավել ճկուն լինել: Ցանկության դեպքում կկարողանաք այնպիսի լուծումներ գտնել, որոնք կգոհացնեն բոլորին:

Ձկներ: Այսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել: Հավատացեք, այդ կերպ կկարողանաք լուրջ հաջողությունների հասնել: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի, սակայն ոչ հեռանկարային, ծանոթություններ: Նոր սկսած հարաբերությունները դժվար թե լուրջ զարգացում ստանան: Երեկոյան չարժե անիմաստ թափառել առևտրի կենտրոններում, առավել ևս, եթե գնումներ կատարելու նպատակ չունեք: Այսօր հակված եք անիմաստ գումարներ վատնել այնպիսի իրերի վրա, որոնք ձեզ բոլորովին պետք չեն:

 

Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ
Ամենադիտված