Եթե ուզենայինք քաղաքական հաշվեհարդար անել, շուտվանից կանեինք. դրա համար հանձնաժողով պետք չի ստեղծել. ԱԺ փոխնախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵթե քաղաքական հաշվեհարդար անելու ցանկություն ունենայինք, շատ շուտվանից կանեինք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով չեն ստեղծում, որ հետագայում նաեւ ՀՀԿ-ի օրոք բարձրաստիճան պաշտոնյաներին դատեն:
«Այսօր մեր քաղաքացիները մեզ մեղադրում են նրանում, որ մենք չափից ավելի փափուկ ենք: Մենք գործում ենք զուտ օրենքի շրջանակում, նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքական առումով վնաս ենք կրում եւ այստեղ հավաքված քաղաքացիները մեզ մեղադրում, ասում են՝ այդ թավիշը քչացրեք: Բայց մենք մնալու ենք օրենքի շրջանակներում:
Որպեսզի որեւէ մեկին քաղաքական հետապնդման ենթարկեն, դրա համար հանձնաժողով պետք չէր ստեղծել, ուղղակի կբռնեինք, կենթարկեինք, բայց մենք այդ մարդիկ չենք»,-ասաց ԱԺ փոխնախագահը: