ՀՀ նախագահը մեկամսյա ժամկետում ՍԴ թեկնածու առաջադրելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահը մեկամսյա ժամկետում Սահմանադրական դատավորի թեկնածու առաջադրելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
««Սահմանադրական դատարանի» մասին օրենքի համաձայն՝ Հանրապետության նախագահն ունի մեկամսյա ժամկետ թեկնածու առաջադրելու համար: Այդ ժամկետում նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի»,– ասացին նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի առաջադրած ՍԴ դատավորի 4 թեկնածուները Ազգային ժողովի կողմից չէին ընտրվել այդ պաշտոնում։