Մահացել է կինոգետ Անրի Վարդանովը
ՄՇԱԿՈՒՅԹԿյանքի 89-րդ տարում մահացել է կինոարվեստի հետազոտությունների հեղինակ, կինոգետ Անրի Վարդանովը: Այդ մասին տեղեկացնում է մայիսի 31-ին հաղորդվում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում: «2019 թվականի մայիսի 30-ին կյանքի 89-րդ տարում հիվանդությունից հետո վախճանվել է գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կինոգետ, հեռուստատեսային քննադատ Անրի Սուրենի Վարդանովը: 1974 թվականից արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի սեկտորի վարիչն էր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Անրի Վարդանովը ծնվել է 1931 թվականին Թբիլիսիում: Դասախոսել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նա սոցիումում զանգվածային հաղորդակցամիջոցների գործառման խնդիրների շուրջ ուսումնասիրությունների հեղինակ է: Տարբեր տարիների հեռուստատեսությունում վարել է կինոյի եւ լուսանկարչության հարցերին նվիրված հաղորդաշարեր: Նյութեր է հրապարակել «Իսկուստվո կինո», «Վոպրոսի լիտերատուրի», «Լիտերատուրնայա օբոզրենիե», «Տեատր», «Իսկուստվո», եւ այլ հանդեսներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: