Երկու պաշտոնյաների մեքենաները բախվել են իրար
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրկու պաշտոնյաների մեքենաները բախվել են իրար
Երեկ՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 15 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Ա. Հ.–ի վարած Volkswagen մակնիշի 35 GM 734 համարանիշի և 24-ամյա Ա. Ս.–ի վարած Nissan մակնիշի 13 AT 777 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Nissan –ի ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Կ. Ս.–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Աղբյուրի տեղեկություններով տեղեկություններով՝ վարորդներից Ա. Հ.–ն աշխատում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես տնտեսական բաժնի պետ, Ա. Ս.–ն աշխատում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես առաջին կարգի մասնագետ, իսկ վիրավոր Կ. Ս.–ն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ: