«Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները Փարիզում երթ են իրականացրել՝ ընդդեմ ոստիկանական բռնության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Դեղին բաճկոններ» շարժման հարյուրավոր մասնակիցներ երթ են իրականացրել Փարիզում՝ ընդդեմ ոստիկանության կողմից կիրառվող բռնության:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, երթը մեկնարկել է տեղի ժամանակով 12:00-ին (երևանյան՝ 14:00)՝ Բաստիլի հրապարակից: Ցուցարարները ձեռքերում պահել են ցույցերի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած մարդկանց լուսանկարները:
Նրանք իշխանություններից պահանջում էին ոստիկանության կողմից խոշոր տրամաչափի ռետինե փամփուշտներ արձակող LBD հատուկ զենքի և արցունքաբեր գազով մի շարք նռնակների օգտագործման դեմ մորատորիում կիրառել:
Ցուցարարները վանկարկում էին «ոստիկանությունն ամենուր է, արդարադատությունը՝ ոչ մի տեղ» կարգախոսը, ինչպես նաև պահանջում էին նախագահ Էմանուել Մակրոնի և ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաների հրաժարականը: