Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր դեսպանատան աշխատանքը գնահատում եմ անբավարար․ Իտալիայում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Մայիսի 22-ին՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուս էր վթարի ենթարկվել, որի մեջ գտնվել էին  ՀՀ քաղաքացիներ։ Վիրավորում ստացած քաղաքացիներից Նինա Մեհրաբյանը, ով արդեն վերադարձել է Հայաստան, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե Իտալիայում գտնվող ՀՀ դեսպանությունը վթարից հետո անմիջական կապի մեջ է գտնվել Սիենայի  պատկան մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։

«Մեր դեսպանատան աշխատակիցները տեղեկություն անգամ չունեին, թե որտեղ են տեղափոխվել վթարից տուժած ՀՀ  քաղաքացիները․ մենք ենք զանգել նրանց և հայտնել մեր գտնվելու վայրը»,- ասաց Նինա Մեհրաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել մայիսի 22-ին, առավոտյան 9։30-ին։ Վթարից հետո ինքն ու ևս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել է մոտակա քաղաքի հիվանդանոց, իսկ առավել ծանր վնասվածքներ ստացած Մարգարիտա Գյուլումյանը տեղափոխել է Սիենայի համալսարանական կլինիկա:

«Մայիսի 22-ին, ժամը 15։00-ին, նոր կարողացանք հեռախոսազրույց ունենալ Իտալիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, որոնք միայն վթարի հաջորդ օրը՝ մայիսի 23-ին, ժամը 17։00-ին եկան մեզ այցի՝ նշելով, որ այժմ երկու հոգով են աշխատում և պատասխանում են հեռախոսազանգերին: Դեսպանատան աշխատակիցներն իրենց հետ մեր խնդրանքով բերել էին հեռախոսի քարտ (որի դիմաց մենք պատրաստակամություն հայտնեցինք վճարելու), որպեսզի կարողանայինք կապ հաստատել արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև այցելել են մեզ հետ ոստիկանություն՝ այդ պահին ավտոբուսից հանված մեր որոշ իրեր վերցնելու համար»,-պատմեց Նինան՝ հիշեցնելով, որ քաղաքի մեկ այլ հիվանդանոցից Սիենայի համալսարանական կլինիկա իրենց հայրենակցի մոտ են տեղափոխվել բացառապես քաղաքի ոստիկանության աշխատակիցների ջանքերով։ 

«Հիվանդանոցում անցկացրած օրերին գիշերել ենք հիվանդանոցի հատակին․ չունենալով կեցության վայր, չհանդիսանալով տվյալ հիվանդանոցի պացիենտ, գտնվում էինք այնտեղ բացառապես մեր ընկերուհու կողքին լինելու և նաև մյուս տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, սնվել ենք միայն տեղի կամավորների շնորհիվ, որոնք առաջին իսկ վարկյանից մեր կողքին են եղել»,- մեզ հետ զրույցում պատմեց Նինան:

Վերջինիս խոսքով՝ եթե արտակարգ իրավիճակներում մեր դեսպանատան արձագանքն ու աշխատանքը գնահատելու լինի, կգնահատի մեկ բառով՝ անբավարար։

«Չստանալով ո՛չ իրավական, ո՛չ հոգեբանական օգնություն՝ մի տեսակ վիրավորանքի զգացում կար. հասկացանք, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է մեր սեփական ուժերին ապավինենք: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, հայտնվել էինք արտակարգ իրավիճակում, ուստի դեսպանատնից ակնկալում էինք արագ արձագանք, օրինակ՝ կային մի շարք իրավական հարցեր, որոնց կարգավորման համար ունեինք ժամկետի սահմանափակում, օրինակ՝ ապահովագրական ընկերությունների հետ կապ, վիզայի ժամկետի երկարացման աջակցություն, անհրաժեշտ էր նաև միջամտություն իմ հետազոտման համար, քանի որ հարգելի պատճառով հրաժարվել էի այդ պահին հետազոտվել, իսկ հրաժարումից հետո չհետազոտվելը կանգնեցրեց մի շարք խնդիրների առաջ, որը ժամանակի սղության պատճառով այդպես էլ չարվեց:

Չեմ կարող չհիշատակել մյուս երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից կատարված օպերատիվ աշխատանքը, օրինակ՝ Ղազախստանի ներկայացուցիչը երեք օր մնաց հիվանդանոցում՝ իր քաղաքացիների կողքին, իսկ ՌԴ ներկայացուցիչները դեպքից մոտավորապես երկու ժամ հետո այցելել են իրենց քաղաքացիներին՝ ապահովելով նրանց համար անհրաժեշտ սնունդ և կապի միջոց՝ հարազատների հետ կապ հաստատելու համար»,-ասաց  նա:

Անդրադառնալով ՀՀ Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի՝ կայքերից մեկին տված հարցազրույցին, որտեղ նա պատմում է արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչության գերազանց աշխատանքի մասին՝ Նինա Մեհրաբյանը նշեց․ «Այլ բան՝ քան զայրույթ  ու ափսոսանք՝  չես զգում․ մեր դեսպանատներն, այս դեպքում՝ Իտալիայում գտնվող ՀՀ դեսպանատունը, պահվելով  բացառապես Հայաստանի հարկատուներիս հաշվին, պետք է գործի իր գործառույթների շրջանակում և ոչ թե փորձի բարձր հարթակից հանդես գալ՝ դիպչելով ՀՀ քաղաքացու արժանապատվությանը։ Հարկատուներս նրանց վճարում ենք, փաստորեն, չաշխատելու համար»:

Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով Հայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում 9-րդ դասարանի երկու աշակերտ հեռացվել են դպրոցից ՌԴ-ում՝ տետրում արված նկարների պատճառով. ի՞նչ է իրականում կատարվել ԱՄՆ-ը նշել է Երևանի տեղը տարածաշրջանային օրակարգում. «Կրակից շագանակներ հանել» Մարդատար «Գազելի» և ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ. 5 անչափահաս հոսպիտալացվել. ՌԴ Արտակարգ պատահար. Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ) Ռուսաստան, Հայաստան և փեյջերներ. Ի՞նչ հետևություններ պետք է անել Լիբանանի վրա հարձակումիցՋուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության բնույթի մասին ՇՏԱՊ. Մանկական խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի դպրոցին և մզկիթին «Պուտինյան արտահոսքի» ռելոկանտներ Ռուսաստանից. որտե՞ղ և ինչո՞վ են նրանք ապրում Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամաշտաբ հարձակման մասին. պատմության այս օրը (06 հոկտեմբեր)Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ է կանչել իր դեսպան ԱնտոնովինՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Հոկտեմբերի 7-ի հոսանքազրկումների մասին Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանԻսրայելի բանակը լուրջ պատասխան քայլեր է ծրագրում Իրանի դեմ. Jerusalem PostՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն ԲեքարյանՈւզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութԻրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս ԱրաղչիԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը (տեսանյութ)Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժություններըՓաշինյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դռնփակ նիստումԱրտաշատում ուսուցչուհին մարմնական վնասվածքներ է հասցրել 3 աշակերտիԲրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրոպայից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար․ The TimesՎրաստանի նախագահը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետՈւսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելունՌամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչումըՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՄելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է, տուժողները բողոք «չունեն»Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվելՍիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել. Բաշար ՋաֆարիՀայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան ՍարգսյանՀայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան ՍաղաթելյանԻրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Բաշար ալ-Ասադ«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավարը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգը
Ամենադիտված