12-ամյա տղայի մահվան առեղծվածը. «Իրավունք»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 1-ի նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում հայտնաբերվել է 12-ամյա երեխայի դի՝ կախված վիճակում։ Երեխայի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնել) 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հատկանիշներով։ Այսօր Հովհաննեսին կհուղարկավորեն, մինչդեռ նրա նման քայլի պատճառը դեռ ոչ ոքի հայտնի չէ։ Եթե, իհարկե, դա իրոք նրա քայլն է եղել։ Համենայն– դեպս՝ գյուղապետ Սամսոն Բարսեղյանի խոսքով.
Ոչ ոք Հովհաննեսից նման բան չէր սպասում, ինքներս էլ բան չենք հասկանում։ Նորմալ, իրենց քրտինքով ապրող ծնողների երեխա Էր։ Ամբողջ գյուղը շոկի մեջ Է։ Ընտանիքի մինուճարն Էր, սոցիալապես անապահով, բազմանդամ ընտանիքի երեխա։ Տուն Էլ չունեին, ուրիշի մեկ սենյականոց տանն են ապրում։ Երեխան շատ ակտիվ, դրական բնութագրվող տղա Էր, ոչ մի անգամ ինչ-որ սխալ պահվածք չենք նկատել։ Զուսպ, համեստ, միևնույն ժամանակ՝ կյանքով լեցուն տղա Էր։ Ողջ գյուղն Է սգում Հովհաննեսի համար, նման բան ոչ ոք Էդ Էրեխուց չէր սպասում։
Տեղի ունեցածի պատճառների մասին Հովհաննեսի դպրոցի տնօրեն Արտուշ Միքայելյանը ուսուցչական կազմը և համադասարանցիները ևս քիչ պատկերացում ունեին։ Նրանց համար սա, ինչպես իրենք են ասում, «սեպտեմբերմեկյան ողբերգական անակնկալ էր, որը երբեք չի մոռացվի»։ Տնօրենի պնդմամբ՝ Հովհաննեսը նման մտադրություն չի ունեցել, անգամ դեպքի օրը գնացել է դպրոց, մասնակցել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորին նվիրված միջոցառման փորձին.
- Աշխույժ, շատ ռիսկով, ժպտերես տղա էր։ Բավարար առաջադիմություն ուներ Հովհաննեսը, բայց շատ ըմբռնող Էր, խելացի, ընկերասեր։ Նրա վարքագծի մեջ ոչ մի շեղում չի նկատվել, անգամ ամռան ընթացքում դպրոցի 13 աշակերտների թվում Հովհաննեսը մեկնել Էր Հանքավանի պիոներական ճամբար։ Ես Էլ ընթացքում գնացել եմ այնտեղ. Հովհաննեսը շատ ոգևորված շախմատ էր խաղում, և երբ ինձ տեսավ, վազեց, գրկախառնվեց, ասաց, որ իրեն շատ լավ Է զգում և, որ մյուս տարի ևս իրեն անպայման ուղարկենք այս ճամբար։
Այսքանից հետո տեղի ունեցածի դրդապատճառի մասին ես ինքս դժվարանում եմ կարծիք հայտնել։
- Կարո՞ղ էր սոցիալապես անապահով վիճակը տղային դրդել նման քայլի։
- Հաստատ չէ։ Ճիշտ է, իրենք ապրում են շատ փոքր, նեղվածք մի սենյակի չափ տանը, որն անգամ իրենց սեփականը չէ, բայց շատ համերաշխ էին, երբեք սոցիալական խնդիրներից չեն դժգոհել։ Ընտանիքի հայրը արտագնա աշխատանքի էր գնացել։ Սովորական՝ իրենց քրտինքով ապրող մարդիկ էին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։