Զաքիր Հասանովը հրամայել է ամրապնդել ապրիլյան օրերին գրաված տարածքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել է ամրապնդել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ գրաված տարածքները:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Երեքշաբթի օրը ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիալ նիստ՝ նվիրված Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստվածության արդյունքների քննարկմանը: ՊՆ ղեկավարը պատկան մարմիններին տվել է համապատասխան հանձնարարականներ` ամրապնդելու առաջնագիծը այն տարածքներում, որոնք գրավվել են այս տարվա ապրիլի սկզբին, զորամասերին ապահովել ռազմամթերքով ու զրահատեխնիկայով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուրն` այստեղ