Եղանակը Հայաստանում
ՖՈՏՈՀայաստանի տարածքում հունիսի 8-9-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին կնվազի 2-3 աստիճանով։
«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երևանում հունիսի 8-9-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +26+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,
Տավուշում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +28+31,
Արարատում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+25,
Արցախում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +26+29։