Գիտնականները պարզել են՝ որ հիվանդությունն է բարձրացնում գլխուղեղի կաթվածի հավանականությունը
ՖՈՏՈՍտոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ միջին տարիքում շաքարային դիաբետի զարգացումը բարձրացնում է գլխուղեղի արյունահոսության սուր խանգարման հավանականությունը: Ինչպես գրում է Med2.ru-ն, շվեդ գիտնականները նման եզրահանգման են եկել 1960-ականներին ծնված 33 հազար երկվորյակի բժշկական տվյալների ուսումնասիրությունից հետո:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե շաքարային դիաբետն ախտորոշվում է 40-59 տարեկանում, ապա մինչև 60 տարեկանը լրանալը գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունն աճում է 30%-ով: Այս տվյալները համեմատվել են նաև այն անձնաց առողջական տվյալների հետ, որոնց մոտ շաքարային դիաբետ չի ախտորոշվել: Գիտնականներն ուսումնասիրել են երկվորյակների տվյալները գլխուղեղի խանգարումների հանգեցնող գենետիկ կամ ժառանգական գործոնները բացառելու համար:
Մասնագետների խոսքով՝ սա կարող է կապված լինել այն փաստի հետ, որ շաքարային դիաբետի դեպքում գործարկվում է արյունատար անոթներում շաքարի ու ճարպերի մասնիկների կուտակման գործընթացը, ինչի պատճառով գլխուղեղին արյուն մատակարարող անոթները նեղանում են:
Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարային դիաբետով չտառապող մարդկանց շրջանում նաև երկու անգամ քիչ էին հանդիպում գլխուղեղի զարկերակների նեղացման ախտաբանական գործընթացները:
Մասնագետները նախազգուշացնում են, որ շաքարային դիաբետն ամենավտանգավոր հիվանդություններից է, որի վաղ ախտորոշումը շատ կարևոր է: Այս հիվանդության հիմնական ախտանշաններն են քաղցի ու ծարավի մշտական զգացումը, քրոնիկ հոգնածությունը, մաշկի չորությունն ու վերքերի դանդաղ ապաքինումը:
Շարունակությունը այստեղ