Ժամանակակից հասարակությունը մեզ ստիպում է անառողջ կենսակերպ վարել, անառողջ սնունդ օգտագործել, ապրել աղտոտված շրջակա միջավայրում, մշտապես լարված լինել, չափից շատ աշխատել:
Այդ պատճառով մեր առողջությունը գերծանրաբեռնվում է, շատ հիվանդություններ և խնդիրներ ենք ունենում:
Ծոթրինը չափազանց օգտակար է առողջական ընդհանուր վիճակի լավացման համար, այն շատ առավելություններ ունի առողջության համար, շատ հանքանյութեր է պարունակում, որոնցից են՝ կալցիումը, երկաթը, կալիումը, ազդում է որպես հակաօքսիդանտ:
Դրա բուժիչ հատկությունները հաճախ օգտագործվում են դեղամիջոցների արտադրության մեջ, ցրված սկլերոզի, գայլախտի, գլխապտույտի, ռևմատոիդ արթրիտի, ֆիբրոմիալգիայի բուժման համար նախատեսվող ապրանքներում:
Այս բույսը կարգավորում է արյան ճնշումը, բուժում է հազն ու բրոնխիտը, նպաստում է արյան կարմիր գնդիկների ձևավորմանը, բուժում է քրոնիկական հոգնածությունը, ասթման, կոկորդի ցավը, լարինգիտը:
Դրա պարբերական օգտագործումը լավացնում է ընդհանուր առողջական վիճակը և դրական արդյունք է տալիս մի քանի օրում:
EnterTrain-ը ներկայացնում է ըմպելիք, որը կօգնի օգտագործել ուրցի հզոր հատկությունները:
Բաղադրիչները՝
- Մի քանի ուրց (Тимьян) (թարմ կամ չորացրած)
- 1 բաժակ ջուր
- Մեղր (ըստ ցանկության)
Պատրաստումը՝
Ուրցը լվացեք, լցրեք տարայի մեջ: Ջուրը եռացրեք և լցրեք վրան:
Թողեք մի քանի րոպե, քամեք, վերացրեք կոշտ մասերը: Կարող եք ըստ ճաշակի մեղր ավելացնել՝ ըմպելիքը քաղցրացնելու համար:
Կիրառումը՝
Պետք է այս ըմպելիքն ամեն օր օգտագործեք, և արդյունքները շուտով կնկատեք: