Ղազախստանում ավարտվել են արտահերթ նախագահական ընտրությունները. մասնակցության հայտը կազմել է 77 տոկոս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանում ավարտվել է քվեարկությունը երկրի նախագահի արտահերթ ընտրություններում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ԿԸՀ քարտուղարին, ընտրատեղամասերի մեծ մասի փակման պահին մասնակցության հայտը կազմել է 77 տոկոս:
Ընտրությունների համար ողջ երկրի տարածքում բացվել էր ավելի քան 9900 ընտրատեղամաս, որոնք փակվել են տեղի ժամանակով 20:00-ին (երևանյան՝ 18:00): Մի շարք արևմտյան շրջաններում քվեարկությունն ավարտվել է մեկ ժամ ուշ:
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրողների առավել մեծ ակտիվություն է գրանցվել Ալմաթիի մարզում՝ 89 տոկոս:
Նշվում է, որ 2015-ին կայացած նախագահական ընտրություններում 13 ժամ տևած քվերակության ընթացքում մասնակցության հայտը կազմել էր 95.11 տոկոս:
Հիշեցնենք, որ այսօր անցկացվող ընտրություններում անկախ Ղազախստանի պատմության մեջ առաջին անգամ իր թեկնածությունը չի առաջադրել Նուրսուլթան Նազարբաևը, որը երկիրը ղեկավարել է շուրջ երեք տասնամյակ: