Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ Ավետիք Մխիթարյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզի Սպանդարյան համայնքում հաղթեց համայնքի ղեկավարի թեկնածու եւ գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը։
Ըստ նախնական տվյալների՝ նա ստացել է ընտրողների 384 ձայները։
Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։
23 համայնքներից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթացել են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: