Ինչպիսի՞ն կլինի եղանակն առաջիկա 5 օրերի ընթացքում
ՖՈՏՈՀանրապետության տարածքում`
Հունիսի 12-17-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Հունիսի 12-17-ը` հատկապես կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.30C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.40C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.30C