Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ Մանվել Գրիգորյանին «տուշոնկաների» գործով բռնել են, ռազմահայրենասիրական ծրագրերը դադարեցրել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց 2018-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նա ասաց, որ նախորդ տարի կայունություն են փորձել ապահովել, իսկ արդեն այս տարի նկատվում է զարգացում:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը հարցրեց՝ անցյալ տարի հայրենասիրական ծրագրերի կատարողականը շատ ցածր է, հատկապես՝ ռազմահայրենասիրական, ինչո՞վ է սա պայմանավորված: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ դա կապված է Երկրապահի ակումբների ֆինանսավորման դադարեցմամբ, որ տեղի ունեցավ հունիս ամսին. «Այդ միջոցները մենք ուղղել ենք այլ ծրագրերի, մասնավորապես՝ «Քո արվեստը դպրոցում», ծախսել ենք կրթադաստիարակչական նպատակներով»:

ԲՀԿ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն էլ հարցրեց՝ ռազմագիտության կաբինետները պետք է ուսումնաօժանդակ նյութերով ապահովեիք, 0 տոկոս է կատարողականը, ի՞նչն է պատճառը, որ այդ ծրագիրն ընդհանրապես դուրս է մնացել: Նախարարը պատասխանեց. «Այս տարի մենք մի շարք ծրագրեր ենք առհասարակ դադարեցրել, այդ թվում նաեւ ուսումնաօժանդակ նյութերի պատրաստումը, որը պայմանավորված է նոր չափորոշիչների մշակմամբ: Մենք խիստ անարդյունավետ կդիմեինք նման նյութերի պատրաստումը, եթե հաշվի առնենք, որ մի քանի ամիս հետո մենք ունենալու ենք նոր չափորոշիչներ, դա կլիներ միջոցների զուր վատնում»:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի 22 նոր դպրոց են կառուցելու փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող դպրոցներում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ մանկական, մանկապատանեկան թերթերի եւ ամսագրերի տպագրություն հոդվածով 44 մլն դրամի ծախս է արվել, ես պետական նման թերթ չեմ հիշում, ի՞նչ ծախս է:

Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Երբ մենք ուսումնասիրեցինք դաշտը, տեսանք, որ տասնամյակներ շարունակ որոշ պարբերականներ ունեցել են առավելություն եւ պետության կողմից ստացել են սուբսիդիաներ, երբ ուսումնասիրում ես տվյալ պարբերականների զարգացումը տասնամյակներ, ապա տեսնում ես, որ գրեթե ոչ մի բան չի փոխվել տասնամյակներ: Մենք որոշեցինք, որ սա էլ պետք է լինի մրցույթով: Իհարկե, որոշ դժգոհություններ, աղմուկ եղավ, բայց մենք այս առումով հաստատակամ ենք: Դաշտը պետք է ազատականացվի եւ մրցակցություն լինի: Պարբերականներ կան, որոնք նույնիսկ կայք չունեն 21-րդ դարում»:

Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել
Ամենադիտված