Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցնցող մանրամասներ՝ «Մարտունիկի» կենցաղից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ բոլոր ժամանակներում երկրների հասարակություններին մշտապես հետաքրքրել է այն հարցը, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացնում հասարակության ու պետության մեջ զբաղեցնել ղեկավար պաշտոններ, դառնալ պետական բարձրաստիճան դեմքեր: Համաձայնե՛ք, որ ասածս հատկապես բնութագրական է մեր երկրի հասարակությանը, որին աշխարհի ամենահետաքրքրասեր հասարակությունների թվին կարելի է դասել. մերոնք սիրում են բամբասել:

Սակայն այն, ինչի մասին հիմա կփորձենք խոսել, ամենևին էլ կապ չունի բամբասանքի հետ, այլ՝ ավելի շուտ մեր դաժան իրականության, որից ոչ մի տեղ չես փախչի: Պարզվում է՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ, ապագայում քաղաքապետ դառնալու բուռն ցանկությամբ տարված Մարտուն Գրիգորյանը (ժողովրդի շրջանում ավելի շատ հայտնի է «Մարտունիկ» մականվամբ) ոչ միայն բնակվում է անբնական շքեղ պալատներում, այլև, ի զարմանս ժամանակակից գիտության ռահվիրաների, կարողացել է հայտնաբերել սեփական՝ ավելի քան կես կիլոմետր քառակուսի տարածք ունեցող ապարանքը սովորականից տասն անգամ էժան գներով ջեռուցելու բանաձևը:

Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ, որքան էլ անհասկանալի հնչի, սույն պաշտոնյան այս տարվա հունվար ամսին սպառել է ընդամենը 59 000 դրամի գազ, իսկ դեկտեմբերին՝ ավելի քիչ՝ 51 000-ի:

Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ մեր՝ հասարակ մահկանացուներիս կողքին կարող է ապրել մեկը՝ ի դեմ Գրիգորյանի, ով ի վիճակի է շրջանցել ֆիզիկայի հիմնական օրենքները՝ հորինելով մի այնպիսի տաքացուցիչ, որը, փաստացի, «կոպեկներով» կարողանում է պալատներ ջեռուցել, փոխարենը՝ տեղյակ լինելով մեր իրականությանը՝ հանդգնում ենք ենթադրել, որ նման ցնցող արդյունքների հասնելու համար մեր հերոսը դիմել է զարտուղի ճանապարհների՝ գյումրեցի հասարակ բնակիչներին դարձնելով սեփական ժլատության զոհ: Դե հիմա ասե՛ք, թե իրականում քանի՞ անապահով ընտանիքի բնակարան կարելի կլիներ ջեռուցել գողացված գազով…

Որքան էլ զավեշտալի հնչի, բայց նույնատիպ շահեկան իրավիճակում են հայտնվել նաև Գրիգորյանի հարազատները ևս. ասում են՝ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ներտնային ծառայության ղեկավար Ռուստամ Գրիգորյանի հայրական տունը (պատգամավորի հորեղբոր) հունվարին տաքացվել է ընդամենը 9000 դրամով, իսկ դեկտեմբերին՝ 11 000: Ստացվում է ՝ազգովի նստել են Հայաստանի գազային երակին ու հանգիստ խղճով պարարտանում են՝ դույզն-ինչ չվախենալով, որ մի օր կարող են պատասխանատվության ենթարկվել: Ա՛յ այսպիսի քաջարի պատմություն, լավ էր չէ՞: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Հայաստանն այսքան խղճուկ վիճակում գտնվում, ինչու են գյումրեցի հասարակ քաղաքացիներն ամեն օր պայքարում սեփական գոյությունը ևս մեկ օրով երկարացնելու համար. հուսամ՝ արդեն պարզեցիք…

Դավիթ Բաբանով

«Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ» Հայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է. Մաս 219. «Ժողովուրդ» Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը․ «Հրապարակ» ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ» Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ»Թուրքիան ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ1 զոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ըՀաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ ՌայդերԾեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ Բլինկեն
Ամենադիտված