Հայաստանում քաղաքական առևտուր չի լինելու. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում անսկզբունք կոմպրոմիսները։ Այս մասին նա հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Խնդիրը վարչապետ դառնա՞լն էր: Կներեք, բայց դա վիրավորանք կհամարեմ իմ և այն քաղաքացիների հասցեին, որոնք ինձ ընտրել են ՀայաստանիՀանրապետության վարչապետ: Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Այսպես եկել է, այսպես էլ կգնա… Այսպես եկել է, բայց այդպես չի գնա: Եթե այդպես գնալու է, ուրեմն մենք ենք գնալու: Կան այսպիսի իրողություններ. «Դե լավ, հեղափոխություն էր, ուրախացանք, ընտրություններն անցան, հիմա նորմալ է, եկեք շատ չլրջացնենք»: Ո՛չ, այս ամեն ինչը շատ լուրջ է: Եվ ոչ մի ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու, քաղաքական մերկանտիլ հաշվարկներ չեն լինելու, քաղաքական առևտուր չի լինելու»,- ասել է Փաշինյանը: