Մենք որևէ լրատվամիջոցի որևէ դեպքում չենք խոչընդոտի. Արթուր Վանեցյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՉի եղել դեպք, երբ ԱԱԾ-ն որևէ լրատվամիջոցի ներկայացուցչի հրավիրի ծառայություն, կամ նյութեր նախապատրաստի, կամ քրեական հետապնդում իրականացնի սուտ լուր տարածելու համար. Shantnews-ին տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքերում լրատվամիջոցը կարող է հետաքրքրել ԱԱԾ-ին:
Ըստ Վանեցյանի՝ եթե գրվածը չի պարունակում կոչեր կամ եթե հանցակազմ չկա գրածի մեջ, իրենք որևէ գործառույթ այդտեղ չունեն: «Դա ձեր և ում մասին այդ լուրը գրել եք, ձեր հարաբերություններն են և նա կարող է դատի տալ, դուք կարող եք պաշտպանվել, կամ-կամ... մենք որևէ լրատվամիջոցի որևէ դեպքում չենք խոչընդոտի, որովհետև խոսքի ազատությունը դա բացարձակ արժեք է, որը պարտավոր ենք պահպանել: Մենք, ընդհակառակը, որպես ԱԱԾ պետք է ամեն ինչ անենք, որ խոսքի ազատությունը ՀՀ-ում լինի ամենաբարձր մակարդակի վրա»,- ասել է նա: