Ինչպես և որտեղ են Լիլի Մորտոն և սիրելին անցկացնելու իրենց ամառային հանգիստը
ՖՈՏՈՇատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը: Շատերի նման Լիլի Մորտոն էլ արդեն պլանավորել է իր ամառային հանգիստը և ինչպես նշեց BlogNews.am-ի հետ զրույցում, պատրաստվում է սիրելիի հետ մեկնել հանգստի. «Որոշել ենք մի քանի երկիր գնալ, բայց առաջինը կսկսենք Արաբական Էմիրություններից: Սիրում եմ տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնել հանգստի, մի անգամ՝ ծով, մի անգամ էլ՝ այնպիսի երկիր, որտեղ կարելի է պատմական և տեսարժան վայրեր գնալ»,- նշում է Լիլին։
Առաջին անգամ չէ, երբ Լիլին հանգստի է մեկնում սիրելիի հետ. «Մեր նախասիրությունները համապատասխանում են իրար: Մինչ այս մեկնել եմ մենակ կամ էլ քույրիկիս հետ, բայց ամենաազատ, ամենաճիշտ և հետաքրքիր հանգիստը սիրելիի հետ է»:
Լիլին նշում է, որ հանգստի մեկնելիս բավականին շատ հագուստ է տանում, որոշում է նախապես, թե ինչ է կրելու․ «Ես անգամ օրերի եմ բաժանում՝ ինչ եմ հագնելու, բայց իրականում տարած հագուստի կեսն եմ հագնում, մնացածը կարծես ավելորդ լինի: Ես անգամ այնպիսի բաներ եմ վերցնում ինձ հետ, որ ինձ բնավ պետք չեն գալիս»:
շարունակությունը՝ սկզբնաղբյուրում