ՏԻՄ-երի կուսակցականացման նոր ալիք է մոտենում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ իշխանությունները ՏԻՄ համակարգում ձեռնամուխ են լինելու արմատական փոփոխությունների՝ այն հնարավորինս կառավարելի դարձնելու նպատակով:
Նման ցանկության մասին իր հերթական լայվերից մեկի ժամանակ ակնարկեց Նիկոլ Փաշինյանը, իսկ արդեն նախօրեին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ բարձրաձայնեց ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ կառավարությունը նախատեսում է խոշոր համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով:
Մասնագետներն արդեն իսկ մտահոգություն են հայտնում, որ սա իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ դեռևս վերջնականորեն արդարացված չէ, թե, օրինակ, Գյումրիում կամ Վանաձորում այդ ընտրակարգն ինչ դրական արդյունք է տվել, կամ ինչքանով է բարձրացրել համայնքի ու ընդհանրապես քաղաքացու դերը, երբ իր համայնքը ղեկավարելու համար ընտրում է ոչ թե կառավարչի՝ մենեջերի, այլ քաղաքական մամնի:
Մյուս կողմից, սրանով ստիպում ենք, որ ՏԻՄ մարմինների ղեկավարներն անպայման կուսակցական լինեն կամ որևէ կուսակցության կցորդ, որպեսզի կարողանան առաջադրվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: