Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


12 չգնահատված կանացի գծեր, որոնք գրավում են տղամարդկանց

ՖՈՏՈ

Չգիտես թե ինչու շատ կանայք վստահ են, որ տղամարդկանց գրավում են միայն շուրթերը, կրծքերն ու հետույքը։ Հենց այս հատվածներն են նրանք ջանասիրաբար մեծացնում, ընդգծում, մոռանալով, որ ուժեղ սեռը նույնպես գնահատում է կանացի սեքսուալությունը կոմպլեքսորեն։


 
 

Ոչ բոլոր տղամարդիկ են ուշաթափվում տխրահռչակ 90-60-90-ի համար։ Եվ իհարկե կանացի սեքսուալությունը չի սահմանափակվում մոդելային արտաքինով։ Կերպարը կազմվում է դետալներից՝ նրբագեղ շարժումներ, գեղեցիկ ժպիտ, փոսիկներ այտերին, ձայնի տեմբր…

Ահա չգնահատված կանացի գծեր, որոնք գրավում են տղամարդկանց.

1. Իրանի և կոնքերի հարաբերակցությունը

 
 

Կանացի ամենահայտնի առանձնահատկություններից, որոնք դուր են գալիս տղամարդկանց ավելի շատ՝ լայն կոնքերն են։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։

Համաձայն գիտնականների, տղամարդկանց գրավում է իրանի և կոնքերի հարաբերակցությունը, որը մոտավորապես հավասար է 0.7, այսինքն իրանի ծավալը մոտավորապես կազմում է 70 տոկոս կոնքերի ծավալից։ Այդպիսի հարաբերակցությունը համարվում է իդեալական ծննդաբերության համար։

 

2. Ակցենտի առկայություն

Յուրաքանչյուր ակցենտ՝ էկզոտիկա է։ Այդպիսի աղջիկները ընկալվում են որպես մտերիմ, բայց միևնույն ժամանակ հեռավոր և ոչ սովորական։ Այդ պատճառով թեթև ակցենտին չի դիմանա և ոչ մի տղամարդ։

Դա նաև վերաբերում է խոսքի այլ յուրահատկություններին՝ թեթև թլվատությունը որոշ տղամարդկանց շատ է դուր գալիս։

3. Դիմահարդարման բացակայություն

Հետազոտության ժամանակ տղամարդիկ դեմքին կոսմետիկայի նվազագույն քանակությամբ կանանց ավելի գրավիչ էին համարում, քան նրանց, ով ամբողջությամբ դիմահարդարված էր։

Ամենայն հավանականությամբ, տղամարդիկ գերադասում են բնական գեղեցկությունը, քանի որ այն համարվում է լավ ցուցանիշ այն բանի, թե ինչ գծեր կփոխանցվեն ապագա երեխաներին։

4. Ձայն

Բրիտանացիների հետազոտությունները ցույց են տալիս, որ բարձր ձայնով զանգակ-աղջիկներին շատ ավելի հեշտ է գրավել տղամարդկանց, քան ցածր ձայն ունեցողները։

Գիտնականները վստահ են, որ բնությունը հուշում է մեզ, թե ինչպես զուգընկեր ընտրել։ Բնության մեջ ինչպե՞ս է՝ որքան բարձր է ձայնը, այնքան փոքր է արարածը։ Ահա և տղամարդիկ ըտրում են հիպոթետիկ փոքր կանանց, քնքուշ և ոչ գիշատիչ։

5. Ոտքեր

Կարևոր չէ կիսաշրջազգեստ եք կրում թե կիպ ջինսեր՝ դրանք չպետք է տգեղացնեն կազմվածքը։ Եթե Ձեր ոտքերը ականջներից չեն՝ դա հեշտ է ուղղել հագուստի միջոցով։ Դե իհարկե, գեղեցիկ ոտքերը շատ գրավիչ են։

Իսկ բարձրակրունկը ոչ միայն վիզուալ երկարեցնում է ոտքերը, այլ նաև արթնացնում է տղամարդու մեջ պաշտպանի բնազդը՝ բնազդաբար ցանկանում ես բռնել կնոջ արմունկից, որպեսզի չընկնի, բացել նրա առջև դուռը կամ ձեռք մեկնել։

6. Ողնաշարի կորությունը

Մի հետազոտության ժամանակ գիտնականները խնդրել էին 300 տղամարդու կանացի ուրվագծերով լուսանկարենրից ընտրել նրանց, որոնց նրանք գտնում էին առավել գրավիչ։

Տղամարդկանց մեծ մասը գերադասեցին 45.5 աստիճան կորությամբ կանանց, հավանաբար այն պատճառով, որ շնորհիվ դրա հետույքն ավելի մեծ է երևում։

Այնպես որ եթե տղամարդիկ ասում են, որ իրենց դուր է գալիս մարմնի այդ հատվածը՝ իրականում նրանց դուր է գալիս ողնաշարի կորությունը։

7. Մեծ աչքեր

Այդպիսի գիծը ասոցացվում է կանացիության հետ և նաև ցույց է տալիս առողջությունն ու վերարտադրողական պոտենցիալը։ Բանը նրանում է, որ այս կանացի առանձնահատկությունը վկայում է էստրոգենի բարձր մակարդակի մասին։

Իսկ բարձր էստրոգենի մակարդակով կանայք ավելի հեշտ են հղիանում։ Մեծ աչքերը հատկանշական են երեխաներին և այդ պատճառով ենթագիտակցորեն ասոցացվում է երիտասարդության հետ, ինչը գրավում է զուգընկերներին, որոնք ձգտում են պաշտպանել և հոգ տանել։

8. Էներգիայով լեցունություն

Տղամարդիկ հետաքրքրվում են էներգիայով լեցուն կանանցով, քանի որ այդ հատկանիշը ասոցացվում է երիտասարդության և առողջության ընդհանուր վիճակի հետ, ինչը կրկին ցույց է տալիս կնոջ լավ վերարտադրողականությունը։

Այնպես որ եթե դուք հակված եք ծուլության, ավելի լավ է փոխել Ձեր վերաբերմունքը, հաճախել մարզասրահ, ավելի շատ զբոսնել կամ զբաղվել այլ ֆիզիկական ակտիվությամբ։

9. Մազեր

Տղամարդը պետք է ցանկան դիպչել դրանց։ Եվ վերջ։ Եվ եթե Ձեր գլխի վրա Պիզայի աշտարակն է, «վայ, մի դիպչիր, սանրվածքս կփչացնես», կամ խոպոպներ են, որոնք վեր են ածվել սառցաքուլաների՝ դա բոլորովին սեքսուալ չէ։

Եվ կարևոր չէ մազերը կլինեն երկար, թե ոճային կարճ կտրվածքով՝ մազերը պետք է խնամված լինեն։ Հաճելի բուրող, մաքուր, փափուկ…

10. Ժպիտ

«Երբեք մի խոժոռվեք։ Դուք երբեք չգիտեք, թե ով կարող է սիրահարվել Ձեր ժպիտին»։ Ժպտացող կնոջը ավելի հեշտ է մոտենալ, քան մռայլին։

Ոչ ոք չի ցանկանում լինել մերժված, իսկ ժպիտը՝ հրավեր է, այն ազդանշան է տալիս, որ աղջկան կարելի է մոտենալ։ Նաև աղջկա ժպիտը տղամարդկանց մոտ ասոցացվում է լավ բնավորության հետ։

11. Բույր

Թեթև, օծանելիքի չպարտադրող շլեյֆը, որը չի խեղդում, այլ միայն հավելում է մաշկի բնական բույրին, տղամարդկանց շատ գրավիչ է թվում։

Լավագույն ընտրությունը՝ մրգային, ծաղկային, թարմ կոմպոզիցիաներն են։ Իսկ ահա չափազանց ծանր բույրերը, որից սկսում է գլուխդ ցավել՝ ավելի լավ է թողնել խանութում։

12. Նախաձեռնություն

Կայացնել որոշումներ և պատասխանատվություն կրել դրանց համար՝ տղամարդկային առավելությունն է, բայց հաճախ կինը նույնպես պետք է նախաձեռնություն ցուցաբերի։ Նշանակել ժամադրություն, պատրաստել անակնկալ, փորձարկումներ անել անկողնում։

Այդ ժամանակ հարաբերությունները ձանձրալի և անհամ չեն լինի։ Բայց նաև պետք չէ չափն անցնել։ Հրամայական տոնն ու չափազանց նախաձեռնությունը սեքսում անհամատեղելի են։

Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ»
Ամենադիտված