Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
ՄՇԱԿՈՒՅԹԱրցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ, կարեւորել է վիճակագրական ծառայության աշխատանքը, մաղթել բոլորին հաջողություններ եւ ամենայն բարիք: