ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալը ժամանել է Բաքու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղարի էկոնոմիկայի եւ բիզնեսի գծով օգնականի տեղակալ Կուրտ Թոնգը ժամանել է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը, այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան մի շարք հանդիպումներ կունենա պաշտոնական անձանց, ադրբեջանցի եւ ամերիկացի գործարարների, ինչպես նաեւ ադրբեջանական բուհերի ուսանողների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցության, Ադրբեջանում տնտեսական իրավիճակի մասին հարցեր: