ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է ԵԽԽՎ-ում ՀՀ–ի քվեարկությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արտյոմ Կոժինն անդրադարձել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունների վերականգնման հարցում Հայաստանի քվեարկությանը:
Մի շարք երկրներ դեմ են քվեարկել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնմանը` այդ թվում և Հայաստանը: Հետագայում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը խոստովանել է, որ շփոթել է կոճակները:
«Մենք պարզել ենք պատճառները. պատգամավորը պարզապես շփոթել է կոճակները քվեարկության ժամանակ», - Inforeactor.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կոժինն արտաքին քաղաքականության գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակության լիազորություններն ամբողջությամբ վերականգնվել են հունիսի 26-ին, որից հետո 7 երկիր հեռացել է ԵԽԽՎ նիստից: