Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԽԽՎ-ում աջակցության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեկնարկել է Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը:
Ինչպես նշում է Rusarminfo-ն, իր ելույթի ժամանակ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն ընդգծել է նիստի կարևորությունը հայ-ռուսական համագործակցության համատեքստում:
«Առանձնապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը, որն աջակցել է Ռուսաստանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում», - ասել է Վորոբյովը:
Վերջինս կարևորել է նաև խորհրդարանականների կապերը հասարակական գործիչների և կառույցների հետ, որոնց գործունեությունն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում ամբողջությամբ վերականգնվել են ռուսական պատվիրակության լիազորությունները: