ՅՈՒՆԵՍԿՕ-ն Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան բազիլիկը հանել է վտանգված օբյեկտների ցանկից
ՄՇԱԿՈՒՅԹՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն 43-րդ նստաշրջանում որոշել է վտանգված օբյեկտների ցանկից հանել Բեթղեհեմի Քրիստոսի ծննդյան տաճարն ու ուխտավորների արահետները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է կազմակերպության կայքում։
Որոշումն ընդունվել է կատարված աշխատանքների բարձր որակի, այդ թվում տանիքի, ճակատների, խճանկարների և դռների վերականգնման հետ կապված։
Հիսուս Քրիստոսի ծննդյան բազիլիկն ընդգրկվել էր Համաշխարհային ժառանգության հուշարձանների վտանգված օբյեկտների ցանկում 2012 թվականին։ Այն գտնվում է Երուսաղեմից 10 կմ հարավ, քրիստոնեական աշխարհում ամենակարևոր սրբավայրն է մ.թ. 2-րդ դարից, համարվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրը։