Արթուր Վանեցյանը, Վալերի Օսիպյանը, Արթուր Դավթյանը և այլք կոչումներ են ստացել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրության օրվա առթիվ մի քանի հրամանագիր է ստորագրել, ըստ որի Վալերի Օսիպյանը, Արթուր Վանեցյանը և այլ պաշտոնատար անձինք կոչումներ են ստացել։
«- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
- ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանը ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ստացել է արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,
- ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսպյանը ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
- Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ստացել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
- Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Որոշումներն ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»: