Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաստ». Օղակը սեղմվում է Օսիպյանի շուրջ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է.

«Նոր Հայաստանում պաշտոնանկությունները հասունանում են գրեթե նույն սցենարով. սկզբում կոնկրետ պաշտոնյայի դեմ համապատասխան համատեքստ են ձեւավորում առանձին պատգամավորներ, ստեղծվում են համապատասխան հասարակական տրամադրություններ, հետո վարչապետն ասում է իր խոսքը։ Համենայն դեպս, մոտավորապես այս սցենարով են պաշտոնանկ արվել Դավիթ Սանասարյանը, Արտակ Զեյնալյանը, ու տպավորություն կա, որ կարծես օղակը սեղմվում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի շուրջ։ Գոնե ոմանք նման ցանկություններ ունեն: Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը, որ վերջին շրջանում հրապարակային ակտիվությամբ աչքի չի ընկնում, նախօրեին հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ։

«Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրամահավաք, եւ ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն եւ շուրջ երեք ժամ պահել այնտեղ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Լենա Նազարյանը: «Առհասարակ արդեն շատ վաղուց Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից դրամահավաքների կազմակերպումն ընդունված ու շատ նորմալ պրակտիկա է: Եթե նախաձեռնությունը ճանաչված է, քաղաքացիները վստահում են ու պատրաստ են իրենց դրամն ինքնակամ նվիրաբերել, ու դա արվում է հրապարակային միջոցառման ժամանակ, ապա ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ խարդախություն կարող է այդտեղ լինել, ու ի՞նչ փաստաթղթեր ու թույլտվություններ են պետք ներկայացնել եւ ո՞ւմ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմիցս իրականացրել է հանրային դրամահավաքներ, ու երբեւէ դրա մասին իրազեկում չի արվել քաղաքապետարան կամ այլ տեղ: Ուղղակի տարակուսում եմ, թե ինչո՞ւ ոստիկանությունում այս հանրահայտ իրողությունը ընկալելի չէ, եւ ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար: Հուսամ՝ նման անհիմն խոչընդոտներ այլեւս չեն լինի»,- գրել է խորհրդարանի փոխնախագահը:

Համաձայնենք՝ խորհրդարանի փոխնախագահը բավականին խիստ գնահատականներ է հնչեցրել ոստիկանության գործողությունների մասով, ու այնպիսի տպավորություն է, որ այս պարագայում ներիշխանական հակասությունները բազմաշերտ են ու ավելի խորքային բնույթ ունեն։ Մի կողմից թիրախավորվում է Վալերի Օսիպյանը, ով վերջին շրջանում քննադատության կիզակետում է տարբեր առիթներով՝ հաճախակի դարձած ՃՏՊ-ներ՝ մահաբեր ելքերով, հանրապետությունում արձանագրված աղմկոտ միջադեպեր՝ սպանության ել քով, եւ այլն։ Լենա Նազարյանը բարձրաձայնում է այն, ինչի մասին շշուկով խոսում են նաեւ իշխանության վերնախավի մի մասում՝ Օսիպյանի գործողությունները համարժեք չեն, ու նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Մյուս կողմից՝ ոստիկանապետը տակավին վերջերս ստացավ գեներալական ուսադիրներ, ինչը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը գոնե առժամանակ ոստիկանությունում կադրային փոփոխություն անելու անհրաժեշտություն չի տեսնում։ Գուցե Լենա Նազարյանի փոքրիկ «ընդվզումը» հենց արձագանք է Օսիպյանի գեներալական կոչմանը։ Դժվար է միանշանակ պնդումներ անելը, սակայն իմ նախորդ հոդվածներից մեկում կանխատեսել էի, որ Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո թիրախավորվելու է հենց Օսիպյանը՝ օբյեկտիվ ու հատկապես սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով։ Մյուս կողմից՝ Նազարյանի գրառումը բացահայտում է ներիշխանական հակասություն ավելի խորքային խնդրի շուրջ։ Ամուլսարը մնում է այն խնդիրը, որը երկշերտ իրականություն է բացահայտում։ Դա մի կողմից իշխանության անկարողությունն է՝ լուծում գտնել այս կարեւոր հարցում, մյուս կողմից՝ Ամուլսարի հարցում ներիշխանական հակասությունների առկայությունը։

Լենա Նազարյանը բնապահպաններին գրեթե նույնացնում է ՔՊ-ի հետ՝ անուղղակիորեն համերաշխվելով նրանց պահանջներին, ոստիկանության գործողությունների հետեւում թերեւս կանգնած է իշխանության այն թեւը, որն Ամուլսարի շահագործման կողմնակից է՝ Հայաստանի ներդրումային գրավչության խնդիրը կարեւորելով «մարգինալ» ակտիվիստների դեմ պայքարի համատեքստում։ Նման հարցերում Օսիպյանը հաստատապես ինքնուրույն չի կարող գործել, սակայն սա այն դեպքերից մեկն է, որը նրան կարող է դարձնել ներիշխանական հակասությունների կամ կոմպրոմիսների զոհ։ Համենայն դեպս, Լենա Նազարյանի գրառումը խոսում է ներիշխանական նոր հակասությունների մասին, որոնք վաղ թե ուշ ինտրիգային զարգացումներ են ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»44-օրյայի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ»
Ամենադիտված