Գորիսում 11 մետրանոց պղնձաձույլ խաչ է կանգնեցվել (տեսանյութ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԳորիսի համայնքապետարանը հայտնում է, որ Գորիս քաղաքում կանգնեցվել է 11 մետրանոց պղնձաձույլ խաչ:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Գորիս Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, բարերարներ Հեղինե Առուշանյանի և Հովիկ Ճաղարյանի նախաձեռնությամբ Գորիս քաղաքի վրա վեր է խոյանում պահապան խաչը/բարձրությունը` 11մետր/, որն ամբողջությամբ պղնձաձույլ է։ Թող Աստծո օրհնությամբ այն պաշտպան լինի բոլորիս»: