Ամենահաճախ սիրահարվող Կենդանակերպի նշանը. ո՞վ է նա
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԲոլոր մարդիկ էլ սիրահարվում են: Որոշները ուժգին, որոշները ակնթարթ տևող սիրահարվածությամբ: Բայց որոշներն էլ սիրահարվում են անընդհատ, անկախ տարվա եղանակից, որովհետև նրանց Կենդանակերպի նշանն է․․․
Ցանկանո՞ւմ ես իմանալ, թե որ Կենդանակերպի նշանի մասին է խոսքը, ուրեմն շարունակիր կարդալ այս հոդվածը և ծանոթացիր ամենահաճախ սիրահարվող Կենդանակերպի նշանների վարկանիշային ցուցակին:
12-րդ տեղ – Կույս
Կույսերը մոնոգամ են: Նրանք ունեն հստակ կերպար և մշտապես սիրահարվում են միանման մարդկանց: Բացի այդ՝ նրանք շատ դժվար են սիրահարվում, հիմնականում մեկ անգամ և ողջ կյանքի համար: Կույսերի համար սերն առաջին հերթին հիմնաված է իրար լավ հասկանալու վրա, ուստի զուգընկերոջ ընտրությանը մոտենում են ամենայն լրջությամբ:
11-րդ տեղ – Այծեղջյուր
Այծեղջյուրները սիրահարվում են ոչ թե մարդուն, այլ այն իդեալին, որ դեռևս մանկուց հորինել են և տարիների ընթացքում հղկել են: Այսպիսով որպեսզի Այծեղջյուրը ձեզ սիրահարվի, դուք պետք է համընկնեք նրա իդեալի հետ, ինչը, հավատացեք, չափազանց դժվար է: Սակայն զարմանալին այն է, որ նրանց, ի վերջո, հաջողվում է գտնել նման մարդու:
10-րդ տեղ – Կարիճ
Կարիճները ձեռք են բերել ամենասիրահարվող նշանաի համբավ, սակայն իրականում դա այդպես չէ: Նրանք սիրահարվում են չափազանց հազվադեպ, սակայն մեկընդմիշտ: Կարիճի կրքի կրակնորում այրվում է և՛ սիրո օբյեկտը, և՛ ինքը, և՛ ականատեսները, իսկ հրդեհից փրկվածները տարիներով քննարկում են իրենց տեսածը: Սակայն ողջ կյանքի ընթացքում Կարիճն այսպիսի ապոկալիպսիսներ իրականացնում է 1-2 անգամ, մինչև գտնի իր իսկական սիրուն, իսկ դրանից հետո միանգամից լրջանում է:
9-րդ տեղ – Խոյ
Բոլորին միշտ թվում է, որ Խոյերը սիարհարվում են առաջին հայացքից, սակայն իրականությունն այլ է: Նրանք վախենում և խուսափում են լուրջ զգացմունքներից. սերը միակ բանն է, որ կարող է իրենց խոցելի դարձնել: Այդ իսկ պատճառով նրանք մի լավ ծանր ու թեթև են անում և, եթե դրանից հետո որոշում են, որ արժի պայքարել, ապա այլևս նրանց չեք կանգնեցնի:
8-րդ տեղ – Խեցգետին
Խեցգետինները զգուշանում են սիրուց, քանի որ այն կարող է լիովին տակնուվրա անել նրանց նուրբ հոգին: Ի հեճուկս դրան, բնությունը նրանց ստեղծել է չափազանց սիրահարկոտ. ցանկացած հաճելի մեկի մեջ նրանք տեսնում են իրենց ողջ կյանքի իրական սերը: Նրանք շարունակ ներքին պայքարների մեջ են, իսկ գիշերներն անց են կացնում իրենց անփոխադարձ սերը ողբալով:
7-րդ տեղ – Ցուլ
Ցլերը սիրահարվում են հաճախակի և շատ արագ՝ առանց սիրո օբյեկտին ուսումնասիրելու: Սակայն նրանք ոչ ոքի իրենց սիրահարվածության մասին չեն պատմում, այդ թվում և սիրո օբյեկտին, չէ՞ որ նա կցանկանա հարաբերություններ ստեղծել, իսկ դա արդեն ավելորդ է: Ցուլը սիրահարվում է հաճելի զգացողությունների համար, այլ ոչ լուրջ հարաբերությունների:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ