Ինչի թագուհին ես դու՝ ըստ քո ծննդյան ամսի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀունվար: Դուք համբերության թագուհին եք, ով կարող է գլուխը բարձր դիմակայել կյանքի բոլոր դժվարություններին: Դուք երբեք չեք բողոքում, լսում եք ուրիշների բողոքներն ու խնդիրները ու մեծահոգաբար խորհուրդներ տալիս: Դուք կարող եք երկար համբերել, բայց երբ ձեր համբերության բաժակը սպառվի, դուք ատոմային ռումբից էլ վտանգավոր կլինեք:
Մարտ: Դուք լեդի եք, իսկական լեդի. զգայուն, նուրբ, խոցելի, երբեմն՝ կամակոր: Հիանալի ճաշակ ունեք և ոճի զգացում: Դուք ձգտում եք լինել այնպիսի տղամարդու կողքին, ով հեռու կպահի ձեզ կյանքի բոլոր տհաճ անակնկալներից և կպաշտպանի ամեն պարագայում: Բայց մի տարվեք սպիտակ ասպետների մասին պատմող հեքիաթներով:
Ապրիլ: Համարձակ, ըմբոստ թագուհի եք: Որտեղ էլ հայտնվեք, հաստատում եք ձեր կանոնները, ենթարկվելը ձեր ոճի մեջ չէ, դուք ենթարկում եք, ոչ թե ենթարկվում: Տղամարդիկ հիանում են ձեր պես կանանցով: Անհաղթահարելի ձգողություն ունեք:
Մայիս: Պայքարի թագուհին եք: Չնայած արտաքինին այդքան նուրբ, բայց ներքուստ իսկական մարտիկ եք՝ երբեմն դաժան, բայց միշտ արդար: Ձեր մեջ կարող են ամփոփված լինել բոլոր անհամադրելի երևույթներն ու բնավորության գծերը: Ձեր կամքի ուժին ուղղակի նախանձել կարելի է:
Հունիս: Դուք առաջնորդ թագուհի եք: Մարդկանց ճանաչում եք առաջին իսկ հայացքից, ձեզ մի խոսքն էլ բավական է հասկանալու համար, թե ով ով է: Չեք սիրում կոնֆլիկտներ: Առանձնահատուկ հիացմունք են առաջացնում ձեզ մոտ երիցուկները:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ