Ռուսաստանում խուճապ է. Դոլդըկան գետն ամբողջովին արյունով է ներկվել (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կրասնոյարսկի երկրամասում խուճապ է: Բնագետները ոչ մի կերպ չեն կարողանում բացահայտել, թե ինչու է Նորիլսկի հարևանությամբ Դոլդըկան գետը կարմիրով ներկվել:
Վարկածներից մեկի համաձայն՝ ջրի մեջ կարող է լցված լինեին մոտակա քիմկոմբինատներից մեկի քիմիական թափոնները:
Սակայն ընկերությունից հավաստիացնում են, որ ոչ մի վթար իրենց մոտ տեղի չի ունեցել: Փորձանմուշները ուղարկվել են լաբորատոր հետազոտության, իսկ Նորիլսկի քաղաքապետարանից հայտնում են, որ գետը կապ չունի քաղաքի ջրամատակարարման հետ:
Ինչ է իրականում տեղի ունեցել՝ այդպես էլ անհայտ է մնում հասարակության համար: Բայց այն, որ տեսարանն իրոք զարհուրելի է ու արյան հեղեղ է հիշեցնում՝ փաստ է: