Դուբայում ջրով, վիսկիով և հազարավոր բաժակներով յուրատեսակ ռեկորդ են սահմանել (տեսանյութ)
ՎԻԴԵՈԴուբայի բարերից մեկում նոր արտասովոր ռեկորդ են սահմանել` ջրով լի բաժակներից կազմելով ամենաերկար դոմինոն:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը`բաժակներից կազմված շարանը կոչվում է կաթիլ-դոմինո, երբ հարվածվող բաժակում առկա հեղուկը լցվում է մյուս բաժակի մեջ: Դուբայում գործող բարում այս գեղեցիկ հնարքն իրականացրել են 4.578 բաժակով:
Ջրի փոխարեն օգտագործվել է նաև վիսկի, որի կաթիլներն ընկել են էներգետիկ ըմպելիքների մեջ:
Թեև բաժակների մի մասն այնքան էլ հաջող չի ընկել, այս ռեկորդի իրագործմանը մասնակցել է 160 աշխատակից, իսկ նախապատրաստական աշխատանքները տևել են 5 ամիս: