Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրոտիկ հորոսկոպ

ՖՈՏՈ

ԽՈՅ (մարտ 21 — ապրիլ 20)

ԿԻՆ
Բավականին ամուր, նույնիսկ համառության հասնող, սկզբունքների կրող է, որը անդրադառնում է նաև իր էրոտիկ հակումների վրա: Նա ջանում է ինքը ընտրել տղամարդուն: Կարողանալով մատուցել իրեն հասարակության մեջ' իր համար ստեղծում է հմայիչ կնոջ իմիջ: Ինտիմ կյանքում նա բավական էգոիստ է, սակայն ոչ բնավորության պատճառով, այլ ցանկության' ստանալ զուգընկերոջից այն, ինչ սպասում է «իդեալական» տղամարդուց: Անկողնում բծախնդիր է, քանի որ իրեն պահում է սեքսի մասին իր ունեցած կայուն պատկերացումներին համապատասխան: Նույնիսկ անկողնում չի սիրում ենթարկվել, չնայած որ, հենց այստեղ է նրան հարկավոր ուժեղ ու իշխող զուգընկեր: Նա անսպառ կենսական էներգիա ունի ու կարող է, նույնիսկ հարաբերությունից չստանալով լիարժեք բավականություն' ամուսնուն հիրավի հաճույք պատճառել: Կյանքի ընթացքում նրան սպասվում են շատ սիրային խնդիրներ, որոնցից մեկը կարող է տրագիկ ավարտ ունենալ:

ՏՂԱՄԱՐԴ

Նրա ուժեղ, իշխող, հաճախ ոչ սովորական բնավորությունը արտահայտվում են մարդկանց հետ բոլոր հարաբերություններում, այդ թվում և կանանց հետ հարաբերություններում: Իր նպատակին հասնելու համար, նա գործի է դնում բոլոր հնարավոր խորամանկություններն ու հնարքները, ընդունակ է նենգության ու խաբեության, հաճախ խնդիրներ է ստեղծում իր համար այնտեղ, որտեղ դրանք չկան: Դրա հետ մեկտեղ, հարաբերությունը նրա համար սքանչելի չէ, քանի որ ուժերը ծախսվել էին դրան հասնելու համար: Անկողնում կոպիտ է ու անզուսպ: Նրան ցավոտ կվիրավորի փոքրագույն ակնարկը իր սեքսուալ անկարողության մասին: Սիրում է, երբ կինը հիանում է իրենով ու ոգեշնչող խոսքեր է ասում: Երբեմն նա կասկածամիտ է դառնում ու այդ ժամանակ հարաբերությունը կնոջ համար փորձանքի է վերածվում: Ամուսնության համար նա ընտրում է այնպիսի կնոջ, որը կենթարկվի իրեն ու կհետևի իր քմահաճույքներին: Ամուսնական կյանքում ձեռք բերելով ինքնավստահություն ու հանգստություն, նա կլինի կնոջ համար հիանալի սեքսուալ զուգընկեր ու լավ ընտանիքի հայր:

ՑՈւԼ (ապրիլ 21 — մայիս 20)

ԿԻՆ
Հմայիչ է, նրբաճաշակ, կամակոր ու զգացմունքային: Նա ձգտում է շրջապատել իրեն գեղեցիկ իրերով ու փայլուն տղամարդկանցով: Չնայած որ, տղամարդիկ շատ լավ հասկանում են նրա բնավորությունը, ամեն դեպքում, ջանում են նրա հետ ինտիմ հարաբերության հասնել, քանի որ, նա հիանալի զուգընկերուհի է, որը կարող է նրբին զգայական հաճույք պարգևել: Զգացողությունների լիարժեքության ուրախությունը փոխանցվում է զուգընկերոջը: Բայց և այնպես, նրա ուրախությունը անվերջանալի չէ: Որոշ ժամանակ անց, նա գտնում է, որ իրեն այլ գիրկ է հարկավոր երջանկության համար: Էրոտիկայի մեջ անկեղծ է ու տրվում է իր հակումներին առանց ետ նայելու' ջանալով նոր պարտնյորից քաղել դեռևս չճաշակած ու չուսումնասիրած նոր հաճույքներ: Պետք է խոստովանելլ, որ նա տղամարդկանց համար նույնքան գրավիչ ու հրապուրիչ է, որքան քայքայող ու ավերող: Նրա ամուսնական կյանքը հաճախ խառնաշփոթային է ու անկայուն:

ՏՂԱՄԱՐԴ
Կանայք ձգտում են նրա հետ ամուսնանալ: Կանանց գրավում է նրա ինքնավստահությունը, սեփական արժանիքի զգացումը, զուգընկերուհու նկատմամբ կոռեկտ ու հարգալից վերաբերմունքը: Նրան ճարտար ու նրբին սիրեկան չես կոչի , բայց նրա կիրքը ուժեղ է ու ազդում է կանանց վրա: Հարաբերության ժամանակ նա հակված է իրավահավասարության ու չի ձգտում խեղդել զուգընկերուհուն զգայնությամբ: Նա բացահայտ է գործում մերձեցման բոլոր դրսևորումներում ու պահանջում է նույնպիսի բացահայտ դրսևորում կնոջից: Խանդոտ է, բայց համարում է դա իր թուլությունը: Ինչպես և ամեն ինչում, կնոջ ընտրության հարցում նույնպես բացարձակ անկախ է ու հույսը դնում է միայն սեփական փորձի վրա: Նրան գրեթե անհնար է «գերել» բազմաթիվ կանացի խորամանկություններով. նա բավականին խելացի ու խորաթափանց է: Հետևում է մարմնի գերազանց կառուցվածքին ու ֆիզիկական տվյալներին մինչև խոր ծերություն: Ամուսնությունը երկար ու երջանիկ է, չնայած որ նա դրա համար հատուկ ջանքեր չի գործադրում:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (մայիս 21 — հունիս 21)

ԿԻՆ
Երևում է «Երկվորյակ»-ից նրան որոշակի երկատվածություն է բաժին ընկել: Մի կողմից խելքը, խորաթափանցությունը, հիանալի բնավորությունը, մարդկանց հետ շփվելու հմտությունը օգնում են հասնելու լավ հաջողությունների աշխատանքի մեջ: Մյուս կողմից սակայն, այդ նույն խելքն ու մարդկանց հետ շփվելու ունակությունը հնարավորություն չեն տալիս նրան գտնելու իր միակ ու անկրկնելի տղամարդուն: Նա հավատարիմ ու հուսալի ընկեր է շատերի համար, բայց ոչ մի կերպ չի կարողանում գտնել իրեն համահավասար պարտնյորի: Հենց նրան է պատրաստ նվիրելու իր զգացամունքայնությունն ու նվիրվածությունը: Բայց նրան համապատասխան տղամարդիկ հանդիպում են հազվադեպ, ու շատ հաճախ կրակն այդպես էլ չի բոցավառվում: Պատահական կապերում, որոնք շատ չեն լինում, նա գտնում է հասարակ ֆիզիկական բավարարվածություն: Այդ կանանց չեն լքում, նրանցից լուռ հեռանում են' հոգում տանելով հարգանք դեպի նա: Սակայն, եթե նա հանդիպում է իր ընտրյալին, ապա նրանց ամուսնությունը ընտանեկան կյանքի երջանկության օրինակ կարող է ծառայել:

ՏՂԱՄԱՐԴ
Այս նշանի տակ ծնվածների մեծամասնությունը տաղանդավոր, շնորհալի կերպարներ են: Նրանք շրջապատող աշխարհի զգայական ընկալում ունեն: Բարձր են գնահատում կնոջ գեղեցկությունը, ինտիմ հարաբերությունների գեղեցկությունը: Սակայն Երկվորրյակի տաղանդը ամենևին չի հանդիսանում նրա գրավականը սեքսուալ ոլորտում: Ռոմանտիկ աշխարհընկալումը խանգարում է նրան ճիշտ գնահատել կնոջը, նա փաթաթում է զուգընկերուհուն ռոմանտիզմի շղարշով: Բնականաբար սա պատասխան զգացմունք է առաջացնում, բայց հարաբերությունը հաճախ հիասթափեցնում է պարտնյորուհուն: Սեքսուալ տաղանդ նրան միշտ չէ, որ տրված է: Ռոմանտիկ կերպարանքը սնում է նրա ստեղծագործական կյանքը, բայց ոչ ինտիմ հարաբերություններին: Նա անընդհատ մուսայի կարիք ունի ու գրեթե միշտ գտնվում է կին, որը զոհում է իրեն հանուն տաղանդի: Նա շատ լավ հասկանում է, որ ստեղծել նրա հետ նորմալ ընտանիք անհնար է ու բավարարվում է պահապան մուսայի դերով:

ԽԵՑԳԵՏԻՆ (հունիս 22 — հուլիս 22)

ԿԻՆ
Բնավորությամբ նա չափազանց էրոտիկ է ու անզուսպ ձգտում է զգայական հաճույքին: Սակայն, որքան էլ զարմանալի է, տղամարդկանց հետ իրեն սառն է պահում: Նրան թվում է, թե իր տենչանքը թուլություն է, որը նկատում են տղամարդիկ, սակայն երբեք չի սիրում ընդունել իր թուլությունները: Նա շատ ջանքեր է գործադրում ուժեղ ու ինքնուրույն երևալու համար: Սակայն հեշտ է գրգռվում, կիրքը գրավում է նրան ու նա ջանում է թաքցնել դա, ինչը երբեմն հասցնում է նրան կոպտության: Հարաբերությունից հետո նա աշխատում է այլևս չհանդիպել իր պարտնյորի հետ, իսկ եթե դա անխուսափելի է, ապա նրա հետ իրեն պահում է կամակոր ու դյուրագրգիռ: Սակայն, եթե հանդիպում է տակտով ու համբերատար տղամարդ, որը կարող է, առանց իր մասին մտածելու, հոգ տանի լիովին բավարարելու Խեցգետնի ցանկությունները, Խեցգետինը հարաբերությունից հաճույք է ստանում: Պետք է միայն նկատել, որ շատ քիչ տղամարդիկ կան, որոնք պատրաստ են նման զոհողության:

ՏՂԱՄԱՐԴ
Նրա հետևից ձգվում է վիրավորված ու լքված կանանց երկար շլեյֆը: Բայց դա նրա մոտ կարեկցանքի զգացում չի առաջացնում, քանի որ նա դրան հակված չէ: Նա առանձնանում է էգոիզմով' համեմված պճնամոլության ու ինքնավստահության բավական մեծ մասնաբաժնով: Փորձ ունեցող կանայք խուսանավում են նրանից: Դրան հակառակ նա պատրաստ է ծուղակը գցել երիտասարդ աղջիկներին, սակայն լքում է նրանց, հենց որ ձանձրանում է: Չնայած նա էրոտիկ է, բայց անկողնում հոգ է տանում միայն սեփական բավարարվածության համար, երբեմն դրսեվորելով վիրավորական ու ցինիկ վարք: Նրա հետ հարաբերության ժամանակ իրական հաճույք ստանում են միայն դեպի մազոխիզմը հակում ունեցող զուգընկերուհիները: Իր ամբողջ սեռական կյանքը ենթարկում է սեփական առողջության հոգատարության համար: Ամուսնությանը դիտում է որպես մահափորձ սեփական ազատության նկատմամբ: Նա ստեղծված չէ ամուսնության համար, քանի որ նա ձգտում է խեղդել շրջապատում բոլորին: Նրա կինը դժբախտ, մոռացված էակ է: Սակայն լինում են բացառություններ, երբ Խեցգետնին հանդիպում է նրանից ավելի տիրող ու դաժան կին:

ԱՌՅՈւԾ (հուլիս 23 — օգոստոս 23)

ԿԻՆ
Նա շատ հմայիչ է ու ունակ է իր ծուղակը գցելու նույնիսկ սթափ մտքին: Միևնույն ժամանակ իր զգացմունքները միշտ հանգիստ են մնում, ու նա ցուցաբերում է դատողականություն բոլոր իրավիճակներում: Նույնիսկ հարաբերության ժամանակ տղամարդը զգում է նրա անկիրք հայացքը: Մասամբ դա կարող է բացատրել նրա ֆիզիկական սառնությունն ու թույլ հետաքրքրասիրությունը սեքսի նկատմամբ: Նա գործնական է ու ամեն մի զուգընկերներոջը գնահատում է իչպես պոտենցիալ ամուսին: Նրան ի ծնե տրված է լինել լավ կին ու մայր: Հենց ընտանիքի պաշտպանության հարցում է արտահայտվում նրա առյուծային բնույթը: Բայց նրա անտարբերությունը սեքսի հանդեպ շատ խնդիրներ է առաջացնում ամուսնու համար: Շատ հաճախ, շարունակելով սիրել իր կնոջը, նա կապ է հաստատում այլ կնոջ հետ, որը ունակ է տալու նրան էրոտիկ զգացողությունների ամբողջ գամման: Առյուծը խանդոտ է, սակայն նրա ամուսնու դավաճանության մեջ մեղադրել պետք է միայն ու միայն իրեն: Ամուսնությունը հաջող կլինի, եթե նրան հանդիպի նույնատիպ էրոտիկ մակարդակ ունեցող տղամարդ:

ՏՂԱՄԱՐԴ
Բազմաթիվ թուլություններ ունի: Շուրջը նույնիսկ չեն նկատում, որ վստահ ու բարեհոգի կերպարի ետևում թաաքնվում է իր կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ վստահության բացարձակ բացակայություն ունեցող տղամարդ: Նրան անվերջ թվում է, որ իր փոքր իսկ ոչ գրագետ քայլը (հարաբերության ժամանակ) զուգընկերոհւու կողմից ծաղրանքի կարժանանա: Նա անընդհատ տապալման է սպասում և այդ պատճառով գտնվում է անընդհատ ներվային լարվածության վիճակում: Իր լիարժեքությունը համոզելու համար, նա դիմում է բոլոր հնարավոր սիրային խորամանկությունների, մտնում է կասկածելի կապերի մեջ: Նրա իրական հնարավորություններն ու ուժը բացահայտել կարող է միայն խելացի ու տակտիկ զուգընկերուհին, որը կկարողանա համոզել նրան, որ նա մի գլուխ բարձր է ցանկացած այլ տղամարդուց: Հենց այդպիսի պարտնյորուհին կդառնա նրա կինը' ստանալով որպես պարգև հիանալի տղամարդ, հոգատար ու գուրգուրող հայր իր երեխաների համար:

ԿՈւՅՍ (օգոստոս 24 — սեպտեմբեր 23)

ԿԻՆ
«Կույս» համաստեղությունը նրան փոխանցել է բոլոր կանացի որակները. գեղեցկություն ու փափուկ բնավորություն, հավատարմություն ու նրբություն, սեքսուալ զգացողությունների լիարժեքություն: Նա շատ ձգողական է տղամարդկանց համար, սակայն երբեք չի օգտագործում այդ փաստը շահադիտական նպատակներով: Նրան հսկայական ուրախություն է պատճառում այն, որ տղամարդը հաճույք է ստանում իրենից: Պետք չէ նրանից սպասել գերկրքեր ու բուռն հուզավառություն, նա ստեղծված է փաղաքշվելու համար ու դա դարձնում է հարաբերությունը անկրկնելի: Նրանում ապրում է խոր հարգանք տղամարդու նկատմամբ ու նրա գրկում զգում է իրեն ապահով ու հանգիստ: Այդ զգացումը փոխանցվում է նաև իր ընտրյալին: Նա փոքր ինչ ամոթխած է: Նրա ձգողականությունը տղամարդուն իր մոտ է վերադարձնում նորից ու նորից: Կույսը իդեալական կին է, մայր ու տնտեսուհի:

ՏՂԱՄԱՐԴ
Սերը կարգ ու կանոնի հանդեպ ու զգոնությունը ոչ միայն աշխատանքում, այլ նաև կանանց հետ փոխհարաբերություններում տրված է Կույսերին: Ձգտումը դեպի պարզն ու հասարակը և որոշակի երկչոտությունը փոքր ինչ դժվարեցնում են նրա սիրային կապերը: Նրան խանգարում է նաև իր սիրահարկոտությունը, որը բխում է նրա իդեալական պատկերացումներից կնոջ մասին: Նրա սեքսուալ հնարավորությունները բարձր են, սակայն զուգընկերուհուն գրավում է ոչ թե դա, այլ նրա քնքշությունը, որը հազվադեպ է նկատվում մյուս տղամարդկանց մոտ: Հենց քնքշությամբ ու նվիրվածությամբ է նա գրավում կանացի սիրտը: Սակայն նա կարող է բավարարել զուգընկերուհու նաև ամենանրբաճաշակ սեքսուալ պահանջները: Բայց և այնպես դավաճանությունը կարող է կտրուկ փոխել նրա բնավորությունը ու սիրո ծարավը կփոխվի վրեժխնդրության ծարավի: Նրան ավելի շատ հարկավոր է ոչ թե կնոջ աջակցումը, այլ որոշակի ընկերական հարաբերությունը: Իր նկատմամբ ուշադրության դեպքում նա հիանալի ընտանիքի հայր է լինում:

ԿՇԵՌՔ (սեպտեմբեր 24 — հոկտեմբեր 23)

ԿԻՆ
Նրա էրոտիկ ձգտումները տեղավորված են ենթագիտակցության մեջ: Ժամանակ առ ժամանակ նա զարմանքով է հայտնաբերում իրեն նոր անկողնու մեջ ու չի կարողանում հասկանալ, թե ինչպես դա եղավ: Նա կրակոտ է, սակայն սեքսը նրա համար նպատակ չի հանդիսանում, չնայած որ այն մեծ տեղ է զբաղեցնում իր կյանքում: Նրա վարքն անընդհատ տատանվում է: Ուժեղ տղամարդն ունակ է ենթարկել նրան իրեն ու նա հնազանդորեն կհետևի զուգընկերոջ բոլոր ցանկություններին: Թույլ պարտնյորի հետ անմիջապես ինքն է դառնում տիրուհի: Սակայն ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում տղամարդը հարաբերությունից չի ստանում լիարժեքության զգացում, քանի որ խոսքը միայն ֆիզիկական բավարարվածության մասին է: Երբ նա զգում է, որ իրեն սիրում են, կերպարանափոխվում է. դառնում է ուրախ, հմայիչ, բայց միևնույնն է նրան ռոմանտիկ չես համարի: Ամուսնական կյանքում նրա սեքսուալ պահվածքը դառնում է ավելի գիտակցված ու հետաքրքրացված:

ՏՂԱՄԱՐԴ
Բնավորության երակակիություն: Կշեռքի մի նժարին նրա հիանալի բնավորությունն է, նրբագեղությունը, կայունության ձգտումը, շրջապատի սերը, մյուսին' բոլորից թաքնվելու ձգտում, կնոջ նկատմամբ անզուսպ հետաքրքրություն, անընդհատ սեքսի ծարավ: Երբեմն լինում է, երբ կշեռքը գտնվում է հավասարակշռության մեջ, ու նա կարողանում է զսպել իր խառնվածքը: Սակայն պատահում է, որ կշեռքի երկրորդ նժարը ավելի ծանր է լինում, ու հաճույքի պահանջից աշխարհը մթնում է: Այսպիսի վիճակը նրա համար հղի է տապալումներով, ջղային խանգարումներով: Հարաբերությունը կնոջ հետ միայն շատ կարճ ժամանակով է թեթևացնում նրա տառապանքնեևը: Հնարավորության դեպքում նա կթողներ և’ ընտանիքը, և’ աշխատանքը ու ամբողջությամբ կընկղմվեր էրոտիկայի մեջ: Իրավիճակը սրվում է նաև նրանով, որ զուգընկերուհիները չեն արժանանում նրա ուշադրությանը, քանի որ նա ձգտում է միայն սեփական կրքերի բավարարմանը: Նա կարող է հարաբերական հանգստություն գտնել ընտանիքում, այն դեպքում, եթե նրա կինը ունենա նմանատիպ խառնվածք:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

«Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին
Ամենադիտված