«Հիմա ես շփվում եմ հասարակ մարդկանց հետ, Շուշան Երիցյանի և Հայկ Սարգսյանի հետ կապ չունեմ». Սյուզան Սեդրակյանը` Հայկ Սարգսյանի հետ խրախճանքի մասին
ՖՈՏՈՕրեր առաջ համացանցում լուր տարածվեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, Արմեն Ղազարյանը` Պզոն, ինչպես նաև Շուշան Երիցյանը և Սյուզան Սեդրակյանը միասին ժամանակ են անցկացրել Երևանի ժամանցային ակումբներից մեկում: Սյուզան Սեդրակյանը իր մասնակցության մասին իմացել է համացանցից. «Պետք է ասեմ, որ այս նյութը չի համապատասխանում իրականությանը: Ես համարում եմ, որ սա այն մարդիկ են անում, ովքեր չեն գիտակցում, որ ինձ չի հուզում ոչ ոքի կյանքը, և ես ապրում եմ իմ կյանքով, բոլորից հեռու»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Սյուզան Սեդրակյանը։
Հաղորդավարուհին արդեն իր Ինստագրամի սթորի բաժնում նյութի վերաբերյալ հրապարակում արել է. «Ինձ համար շատ տհաճ է, որ մարդիկ կարող են մտածել, որ դա իրականություն է: Ես կապ չեմ ունեցել նշված մարդկանց հետ, նրանց ճանաչում եմ, բայց անձնական շփում չեմ ունեցել նրանցից ոչ ոքի հետ: Հարգում եմ Արմեն Ղազարյանին, բայց դա նույնպես կարող եմ հերքել, որ նա եղել է այդ մարդկանց հետ: Ինչ վերաբերում է Շուշան Երիցյանին և Հայկ Սարգսյանին, ասեմ, որ կապ չունեմ և չեմ չեմ էլ կարող ունենալ: Չեմ ուզում՝ իմ և այդ մարդկանց անունները ոչ մի կերպ կապեն իրար հետ: Պարապ մարդիկ հերթական անգամ փորձում են ամեն ինչ խառնեն իրար, առավել ևս, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը»:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ