Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է Կարեն Կարապետյանը․ տվյալներ, լուսանկարներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Եւ, այսպես, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին` առանց բացահայտելու դրա պատճառները եւ նախանշելու իր ապագան: Իսկ քիչ առաջ ՀՀԿ խորհրդի նիստում հաստատվեց եւ հայտարարվեց, Հայաստանի 14-րդ վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը։

Կրթությունը

Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին Արցախում։ Ծննդավայրի մասին տարբեր աղբյուրներում տարբեր տվյալներ են գրված, մեկ նշվում է Ստեփանակերտը, մեկ՝ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղը։ Ի դեպ, այս գյուղից է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում հետ, մամուլի տեղեկություններով, ապագա վարչապետը ազգակցական կապ ունի, ավելին՝ ոմանք նրան համարում են երկրորդ նախագահի կադրերից: Ապագա վարչապետը սովորել է Երեւանի Լ. Տոլստոյի անվան դպրոցում, ապա` ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։

Աշխատանքը

Կարեն Կարապետյանը հետաքրքիր աշխատանքային կենսագրություն է ունեցել` այն սկսելով ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնից, դասավանդել է ԵՊՀ-ում: Նրա կարիերայի պիկը սկսվել է 1990-ականներին, այդ ժամանակ եղել է «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ, ապա «Հայէներգո» ՊՁ-ում՝ գլխավոր տնօրենի տեղակալ, տնօրեն: 2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ: Դրանից հետո սկսվել է նրա «գազային» կարիերան: Նշանակվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն եւ պաշտոնավարել մինչեւ 2010թ:

2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով Կարեն Կարապետյանը ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ, իսկ 2010թ. դեկտեմբերի 17-ին ավագանու կողմից ընտրվել Երևանի քաղաքապետ եւ պաշտոնավարել մինչև 2011թ. հոկտեմբերի 28-ը:

Գրեթե մեկ տարի տեւած քաղաքապետությունը եւ առեղծվածային հեռանալը

Քաղաքապետի կարգավիճակում նշանակվելու օրերին Կարապետյանը հայտարարել էր, որ այդ աշխատանքն իր համար «drive» է։ Քաղաքապետության օրոք նա աչքի ընկավ մի քանի նորամուծություններով, քննարկվեց եւ քննադատվեց։ Կարեն Կարապետյանը «մոդա գցեց» ֆեյսբուքում պաշտոնյանների գրանցումը, իր պաշտոնավարման շրջանում հետաքրքիր PR քայլեր արեց, անսպասելի հայտնվելով տարբեր վայրերում։

Կարեն Կարապետյանը նախաձեռնել էր պայքար փողոցային առեւտրի դեմ, ապամոնտաժեց Աբովյան փողոցի բուտիկները, մայթերի սրճարանները, մաքրեց փողոցները գովազդային վահանակներից, կանոնակարգեց քաղաքային տրանսպորտը, ներկեց քաղաքը երփներանգ եւ այլն։ Քաղաքապետ աշխատելու տարիներին աշխատանքից ազատեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանին՝ նրա փոխարեն նշանակելով Նարեկ Սարգսյանին։ Հենց նրա քաղաքապետության օրոք մետրոյի սակագինը 50-ից դարձավ 100 դրամ։ Ասում էին՝ քաղաքապետ աշխատելիս շատ ծրագրեր ուներ, բայց տեսնելով, որ թույլ չեն տալիս դրանք իրականացնել, հեռացավ։

Կենսագրության մեջ ամենաղմակահարույցը հրաժարականն էր, երբ վերջինս հեռուստաեթերով հայտարարեց, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ եւ անձնական պատճառներից ելնելով հրաժարական է տալիս։ «Իմ հրաժարականը որեւէ ներիշխանական տարաձայնությունների բնույթ չի կրում: Այն վստահությունը, որը ցուցաբերվել է Սերժ Սարգսյանի, կուսակցության կողմից եղել է անսահման: Չի եղել մի դեպք, մեր պատկերացմամբ լուծումներ, որոշումներ, որ ճիշտ են քաղաքի համար եւ ինչ-ինչ պատճառներով չթույլատրվեին կամ սահմանափակվեին։ Սերժ Սարգսյանը հարգեց իմ որոշումը: Մենք ունեցել ենք շատ լավ զրույց, գոնե ինձ համար: Ես շատ եմ հարգում Սերժ Սարգսյանին: Իմ կայացման մեջ նա ֆանտաստիկ դեր է ունեցել: Ես փորձել եմ, իրեն մատուցել այն, որ այս պաշտոնից դուրս գալը, չի նշանակում թիմից դուրս գալ»,-քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին իր դարակազմիկ հարցազրույցում ասել էր Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանն պաշտոնը լքելիս նշել էր, որ իրեն ավելի բարձր աշխատավարձով աշխատանք են խոստացել և դա է եղել պատճառներից մեկը աշխատանքը թողնելու։ Այս խոստովանության համար նրան շատ քննադատեցին։ Կարեն Կարապետյանը նշանակվել էր «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ, ու եթե քաղաքապետի պաշտոնում ստանում էր ամսական 300 հազար դրամ, նոր պաշտոնում՝ մոտ 153,8 հազար դոլար:

Ուշագրավ է, որ դեռևս 2012-2013թթ. երբ լրագրողները Կարեն Կարապետյանին հարցեր են ուղղել, թե վարչապետ դառնալու ծրագրեր ունի, ասել էր՝ ոչ։ Իսկ գուցե նախագա՞հ հարցին էլ պատասխանել էր, թե նման պլաններ չունի, ավելին՝ մեծ հույսեր ունի, որ վերջին պետական պաշտոն լինելու է քաղաքապետինը, քանի որ դրանից հետո գնալու է բիզնեսով զբաղվի։ Ինչպես տեսնում ենք՝ ժամանակները փոխվեցին, նպատակները՝ եւս։

Բիզնեսները

Կարեն Կարապետյանին է պատկանում Երեւանի ամենաէլիտար եւ թանկարժեք ռեստորաններից մեկը՝ Հրազդանի կիրճում գտնվող Ֆլորենսը։ Շատերը կհիշեն, թե ինչ եռանդով էր նա կառուցում այդ ռեստորանը, որտեղ առաջինը անցկացրեց դստեր հարսանիքը։ Այժմ այդ ռեստորանը դարձել է էլիտայի զավակների հարսանիքների, կնունքների եւ ծնունդների, ՀՀԿ-ի խնջույքների հավաքատեղի։ Ասում են, թե ռեստորանի անվան ընտրությունն էլ պատահական չէ, ապագա վարչապետը այն փորձել էր կապել մոր անվան հետ՝ Ֆլորա՝ ղարաբաղյան բարբառով հոլովված Ֆլորենս։

«Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահը, ըստ մամուլի տեղեկությունների, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, քաղաքի հենց կենտրոնում գործող «Արմենիա» հյուրանոցի հարևանությամբ եւս ռեստորան է կառուցել, անունը դրել «Ֆլորենս»։

Ռեստորանային բիզնեսներից բացի՝ մամուլին հայտնի է դարձել նաեւ, որ Կարեն Կարապետյանին է պատկանում Kerbedanz ժամացույցների բրենդը, որը ղարաբաղյան բարբառով հոլովված անունից է կազմված, Kerbedanz-Կարպեդանս ՝ նույն Կարապետանցն է: Այս բիզնեսով զբաղվում է նրա որդին՝ Տիգրանը։

Ծնողները

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Կ.Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Կարապետյանը, 1958-1964թթ. աշխատել է նախկին միութենական Կրասնովոդսկ քաղաքում, ուր տեղափոխվել է նաեւ ընտանիքը: Ի Վիլհելմ Կարապետյանը, մասնագիտական գործունեությամբ պայմանավորված, երկար տարիներ աշխատել է արտերկրում` Կուբայում, Գերմանիայում: Նրա մայրը` Ֆլորա Կարապետյանը, մահացել է տարիներ առաջ։ Տարբեր առիթներով, անգամ ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Կարեն Կարապետյանը հպարտությամբ է նշել իր ծննդավայրի եւ ղարաբաղյան արմատների մասին: Ինքը՝ Կարեն Կարապետյանը քավորսանիկական կապեր ունի Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:

Զավակները

Կարեն Կարապետյանը ամուսնացած է, ունի երեք երեխա։ Մամուլը հասցրել է գրել նրա երկու երեխաների մասին։ Այսպես, որդին՝ Տիգրանը, ամուսնացել է 2015թ սեպտեմբերի 25-ին։ Նրա ընտրայլը 21-ամյա Մարի Հալունյանն է՝ սովորական ընտանիքից:

Նորապսակները ծանոթ են եղել վաղուց, ու տարբեր խավերի պատկանելությունը չի խանգարել նրանց սիրուն: Պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Հարսանիքի քավորը Կարեն Կարապետյանի ընկերն է եղել: Համացանցում առկա է զույգի նախահարսանեկան ֆոտոշարքը, որն արել են Գեղարդում։ 

Կարեն Կարապետյանի դուստրը ամուսնացած է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր՝ Արզուման Հարությունյանի որդու հետ:

Ապագա վարչապետի փեսան՝ Հայկ Հարությունյանը 2 տարի առաջ Հովիկ Աբրահամյանի հրամանով նշանակվել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար. Հայկ Հարությունյանը սովորել է Թաիլանդի Ռիջենթս Սքուլ դպրոցում, Լանկաստերի համալսարանում, Քեմբրիջի համալսարանում, Սկոլկովո մենեջմենթի դպրոցում: Երիտասարդ փոխնախարարը ահռելի ունեցվածքի տեր է։ Մոտ մեկուկես տարի առաջ էլ Ջրվեժում գտնվող նրա առանձնատնից գողություն էին արել, սակայն մեծ կորուստներ չէր ունեցել։

Հ․ Գ․ Այժմ Կարեն Կարապետյանը Հայաստանի կառավարության ղեկավարը կդառնա եւ հետաքրքիր է՝ նրա «դռայվը» մինչեւ ուր եւ ինչքան կհերիքի փոփոխություններ անելու, թե ամենաթեժ պահին նորից բարձր վարձատրությամբ աշխատանք կառաջարկեն եւ կհեռանա։

Նյութի աղբյուրը `hraparak.am

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆՎերին Լարսի անցակետը ժամանակավորապես չի սպասարկումՓաշինյանը Մոսկվայում է․ Ովքեր էին դիմավորում օդանավակայանում15-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿՊուտինը Թուրքմենստանում կհանդիպի Իրանի նախագահի հետՄիրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձելՉենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնականԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են խառնվել «Խաղաղության պայմանագրի» շուրջ տարվող աշխատանքին, այնինչ այդ աշխատանքի հիմնական մասը Ռուսաստանում է արվել․ ՈւշակովՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՊարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի էական հանգամանքներ. 1 անձ կալանավորվել էՇուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. 2 անձ է կալանավորվել (տեսանյութ)Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերԷներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր. «Փաստինֆո»Ոստիկանության ծառայողներն ապօրինի ծառահատումների հերթական դեպքերն են բացահայտելԻրանը մշակում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին հակազդելու «Դիմադրության պակտ». TasnimԻնչ դիրքեր են զբաղեցնում հայ գրոսմայստերները Ղազախստանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարումՆիժնի Նովգորոդում երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան տուժածներ Քանի՞ տուժած կա «Դոմուս»-ում հրդեհիցՀայտնի է «Դոմուս» կահույքի սրահի հրդեհի պատճառը Չի հասել ջրի ծորակին․ նոր մանրամասներ 15-ամյա երեխայի մահվան դեպքից «Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհովԲաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին Իրանը փորձարկել է ատոմային զենք և Հայաստանում երկրաշարժ առաջացրելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դելամեն կոնյակ Դպրոցներից մեկում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների«Դիվանագիտական ​​կոռեկտությունը որպես թուլություն». Հայաստանի իշխանությունների փափկասունությունը կանդրադառնա երկրի վրա«Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլուցիային»   «Ռոսիա 1»-ի լրատվականն առավոտից չի աշխատում. խոշոր հարձակում՝ ռուսական ալիքների վրաԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ. պատմության այս օրը (07 հոկտեմբեր)Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է այսօրԱդրբեջանում զինվոր է մահացել ՆԳՆ-ն զգուշացնում է Լավ լուր՝ մետրոից օգտվողների համար«Վահեն շատ լավ տղա էր»․ մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 42-ամյա կինը մահացել էՀոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինիՌԴ-ում կիրակի գիշերը ցրտահարություններ են սպասվում. սնդիկի սյունը կիջնի մինչև -2°C Ինքնասպան եղած զինվորը գրություն էր թողել․ մանրամասներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը
Ամենադիտված