Իրանը հայտարարել է ամերիկյան լրտեսների բացահայտման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի իշխանությունները հայտարարել են ամերիկյան լրտեսական ցանցի բացահայտման մասին:
Իրանի հատուկ ծառայությունների կողմից այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ցանցում ընդգրկված 17 կասկածյալները համագործակցել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ:
«Ձերբակալվածներից ոմանք դատապարտվել են մահվան, ոմանք՝ երկարատև ազատազրկման», - նշել են Իրանի Անվտանգության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները, հայտնում է Ազատությունը:
«Բացահայտված լրտեսները աշխատում էին կարևորագույն նշանակություն ունեցող մասնավոր կառույցներում, ինչպես նաև միջուկային էներգիայի, ենթակառույցների, կիբերանվտանգության ոլորտներում, նաև բանակում: Նրանք զբաղված էին գաղտնի տեղեկատվության հավաքագրմամբ», - պնդում են իրանական աղբյուրները: