Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտության փառատոն Հայաստանում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում նոր ուսումնական տարին կառանձնանա նոր ծրագրով. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կանցկացնի Գիտության փառատոն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս ծրագրով նպատակ ունեն նպաստել գիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրության բարձրացմանը:

«Իրականում, վերջին դիտարկումներն ու ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ մեր աշակերտները մեծ հետաքրքրություն ունեն գիտության նկատմամբ, պարզապես նրանց համար բավարար հնարավորություններ չեն ստեղծվում: Բացի այն, որ փառատոնի անցկացմամբ փորձելու ենք բարձրացնել մեր երեխաների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, նաև վեր կհանենք դպրոցներում մեր ունեցած ներուժը, կհասկանանք, թե որտեղ ունենք վերազինելու, որտեղ պայմաններն ավելի բարելավելու խնդիրներ, որտեղ վերապատրաստելու հարցեր և այլն»,- ասաց նախարարը:

Փառատոնի անցկացման ձևաչափի մասին նախարարությունը մանրամասներ չի շտապում ներկայացնել, քանի որ մի շարք հարցեր դեռ քննարկման փուլում են, սակայն ընդհանուր կոնցեպտը պարզ է: Այն դպրոցների աշակերտները, որոնք ցանկանում են մասնակցել փառատոնին, գիտության ոլորտում տարբեր ուղղություններով կարող են ներկայացնել նոր գաղափարներ, հետազոտական ծրագրեր: Դրանք սկզբում կդիտարկեն տեղական ժյուրիները՝ ըստ իրենց տարածքների, այնուհետև գլխավոր ժյուրիի կողմից հաջորդ փուլ անցած գաղափարներից կընտրվեն լավագույնները: Ժյուրիներում ընդգրկված են լինելու կոնկրետ ոլորտների լավագույն մասնագետները: Նախարարությունը վերջնական փուլ անցած գաղափարների, ծրագրերի համար նախատեսել է պարգևներ, իսկ ահա հաղթողը հնարավորություն կունենա իր նորարարական գաղափարները ներկայացնել Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում  (Intel International Science and Engineering Fair) 2020 թվականին:  Միջազգային փառատոնն ամեն տարի համախմբում է աշխարհի ավելի քան 75 երկրներից շուրջ 1800 աշակերտի: Մրցույթի առաջին տեղը գրաված ծրագիրն արժանանում է Gordon Moore Award մրցանակին` ստանալով 75,000 ԱՄՆ դոլար:

Նախարարն ընդգծեց՝ անհրաժեշտ է ծրագրի՝ բարձր մակարդակի, պատշաճ իրականացում: Կազմակերպչական հարցերում նախարարությանն աջակցում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը: Նախապատրաստական աշխատանքները նախատեսված է սկսել օգոստոսի վերջից: Ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի դպրոցների աշակերտներին կներկայացվի փառատոնի ծրագիրը, էությունը: Այնուհետև ստեղծվելու է այն դպրոցների ցանկը, որոնք ունեն լաբորատորիաներ, կարողություններ նման փառատոններին մասնակցելու, և որոնք իրենց հերթին, կարող են դառնալ լոկոմոտիվ տարածքի մյուս դպրոցների համար:

«Իրականացնելու ենք ուսուցիչների վերապատրաստումներ, որպեսզի փառատոնը բարձր մակարդակով անցկացվի: Առաջին տարում կդժվարանանք ասել՝ արդյո՞ք բոլոր դպրոցներից ներգրավվածություն կլինի, սակայն վստահ եմ, որ տարեցտարի այս փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն ավելի կմեծանա: Աշակերտները գիտության ոլորտում իրենց հետաքրքրության շրջանակում որևէ նոր գաղափար կներկայացնեն, դա կարող է լինել կենսաբանությունից, ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, ֆիզիկայից, քիմիայից, շրջակա միջավայրից և այլն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախարարն ընդգծեց, որ դպրոցների վերազինումն ու պայմանների բարելավումն իրենց առաջնային խնդիրներից է: Առաջիկայում պատրաստվում են ավագ դպրոցներին մի շարք առարկաների գծով տալ ավելի քան 300 լաբորատորիա: Ինչ վերաբերում է շենքային պայմանների բարելավմանը, ապա այս ուղղությամբ ևս կոնկրետ ծրագրեր են նախատեսված:  Կառավարության հուլիսի 4-ի նիստում հավանություն է տրվել մի շարք որոշումների, որոնցով`ավելի քան 400 ուսումնական և սպորտային հաստատություններում նախատեսվում է իրականացնել կառուցման, վերանորոգման,նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կահավորման աշխատանքներ: Ուսումնական հաստատություններում կապիտալ ծրագրերի նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 536 մլն դրամ, դպրոցներում ռոբոտոտեխնիկայի զարգացման նպատակով 284 ինժեներական լաբորատորիաների ձեռքբերման համար` 834, 25 միլիոն դրամ: Աշխատանքները շարունակական են լինելու:

«Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի
Ամենադիտված