Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hուլիսի 24-ից 25-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ: ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: