Մարիամի եւ Ռուզաննայի «սառը պատերազմը» եւ միջադեպն այգում
ՖՈՏՈBRAVO.am-ը սկսել է նոր խորագիր, որի շրջանակում ներկայացնում ենք հայտնի ընկերներին, ընկերուհիներին: Մեր ընթերցողների համար բացահայտում ենք, թե ինչպես են ծանոթացել ու ինչ փուլերով է անցել նրանց մտերմությունը: Երիտասարդ դերասանուհիներ Մարիամ Ալեքսանյանն ու Ռուզաննա Մանուչարյանը համակուրսեցիներ են եղել եւ միմյանց, մեղմ ասած, չեն սիրել: Երկուսի մտքով էլ չի անցել, որ կգա մի օր, երբ մտերիմ ընկերուհիներ կդառնան:
Մարիամ Ալեքսանյանը եւ Ռուզաննա Մանուչարյանը
Ռուզաննա. Սկսեցինք շփվել Գոռ Մարգարյանի ներկայացման շնորհիվ, որը մեր ավարտական աշխատանքն էր: Գրեթե մեկ թիմում էինք: Սկզբում ստիպված էինք շփվում, իսկ հետո հասկացանք, որ եկել է այն պահը, երբ շփումը հաճելի է դարձել երկուսիս համար: Ամեն օր միասին էինք: Մեր նշանածներն էլ մտերիմ ընկերներ են: Այդպես մեր շփումը վերածվեց հարազատական կապի:
Շատ մի ատիր, սիրել կա
Մարիամ. Ասում են` շատ մի ատիր, սիրել կա: Մի անգամ Գոռ Մարգարյանն ինձ ասաց, որ ընկերուհիներ շատ ունեմ, բայց մեկն է միայն լինելու իմ մտերիմը եւ նա Ռուզաննան է: Հենց Գոռը դրեց մեր ընկերության հիմքը: Ուսանողական տարիներին ինչ-որ բան խանգարում էր, գուցե մրցակցությունը: Հիմա գրեթե ամեն օր հավաքվում ենք կա՛մ մեր տանը, կա՛մ Ռուզիկենց ու լավ ժամանակ ենք անցկացնում:
20
Ռուզաննա Մանուչարյանը եւ Մարիամ Ալեքսանյանը
Ռուզաննա. Միմյանց հետ շփումը երրորդ անձի միջոցով էր լինում: Իրար չէինք նկատում: Նույնիսկ կռիվները ճակատ ճակատի չէին լինում, այլ ուրիշների միջոցով: Սկզբում ինձ չընդունեց ամբողջ կուրսը, բայց հետագայում բոլորի հետ էլ ընկերացա: Երբ մենք մտերմացանք, բոլորը շոկի մեջ էին:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ