Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ Սպիտակի ոլորաններում 64-ամյա վարորդը գյուղմթերքով բարձած Opel-ով բախվել է պարսպին․ նա տեղում մահացել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր, օգոստոսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 64-ամյա Խոսրով Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 35 UT 232 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պարսպին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ