Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք. Սեյրան Օհանյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵթե Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
«Շփման գծում վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ հակառակորդի կողմից մերժումը շարունակվում է: Դա հնարավորություն է տալիս մեզ ասելու, առանց վստահության մթնոլորտի ձեւավորման չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին: Եթե Արցախի ժողովրդին, Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում շփման գծում լարվածության միտումներ չկան:
«Պայմանավորվածությունը կատարվում է՝ ծանր հրետանի չի կիրառվել, միայն հրաձգային զենքից են կրակոցներ եղել»,- ասել է նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ քննարկումներին Մոսկվայում, նա ասել է, որ մեր ակնկալիքն այն է, որ ԼՂ հակամարտության խնդիրը լուծվի միայն քաղաքական խաղաղ պայմաններում, երկխոսության, փոխադարձ համաձայնությունների, վստահության մթնոլորտի ձեւավորման շրջանակում:
Խոսելով վարչապետի հրաժարականից հետո իր հնարավոր պաշտոնանկության մասին՝ Սեյրան Օհանյանը խորհուրդ տվեց կառավարության սպասել ձեւավորմանը: